• Latest news

Մինչեւ ո՞ր տարիքն է կարելի ԱՄԲ անել. մասնագետի կարծիքը

6 սեպտեմբերի, 2019  19:31

Արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) տեխնոլոգիան նախկինում անհասանելի մի շարք հնարավորություններ է բացել՝ բազմաթիվ անպտուղ զույգերի թույլ տալով վերջապես ծնող դառնալ: ԱՄԲ-ի շնորհիվ մեծ տարիքում շատ կանայք են հղիացել: Օրինակ վերջերս 74 տարեկան հնդկուհին ԷԿԲ-ի շնորհիվ երկվորյակ է ծնել:

Սակայն նման պատմությունները, իհարկե, բացառություն են, քան կանոն: Իրականում, որքան երիտասարդ է զույգը, այնքան մեծ են հղիության շանսերը (եթե, իհարկե, զույգն այնպիսի խնդիրներ չունի, որոնք թույլ չեն տալիս հղիանալ նույնիսկ ԱՄԲ-ի միջոցով), եւ հակառակը՝ տարիքի հետ շանսերը նվազում են:

Մինչեւ ո՞ր տարիքն է կարելի ԱՄԲ անել.

NEWS.am Medicine-ի հետ զրույցում բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, նոր ամբիոնի վարիչ Էդուարդ Համբարձումյանը նշեց, որ Հայաստանում՝ ի տարբերություն այլ երկրների, չկան օրենքներ, որոնք կարգավորում են տվյալ հարցը, այստեղ այն դեռեւս բժիշկների հայեցողության տակ է:

Ձվաբջիջների կիրառմամբ արտամարմնային բեղմնավորումը խորհուրդ է տրվում մինչեւ 41 տարեկանը, առավելագույնը՝ մինչեւ 44 տարեկանը: 44-ից հետո հղիանելու շանսեր կան, սակայն շատ քիչ են, այդ պատճառով հաշվի առնելով պրոցեդուրայի բարձր գինը՝ նման տարիքում այդ պրոցեդուրային դիմել խորհուրդ չի տրվում: 

Իսկ եթե զույգն օգտագործում է դոնորական ձվաբջիջներ, դրանցից ստացված սաղմերը խորհուրդ է տրվում պատվաստել մինչեւ 53 տարեկան կանանց (որոշ երկրներում՝ մինչեւ 50 տարեկան, որոշ երկրներում՝ մինչեւ 55)։ Ձվաբջիջների դոնորները, որպես կանոն, երիտասարդ կանայք են, եւ դրա համար նրանց ձվաբջիջներից լավ սաղմեր ստանալու հնարավորությունները բավական բարձր են։ Իսկ արգանդը, ինչպես ընդունված է կարծել, չի ծերանում, ուստի պտուղը կրել կարող է նաեւ ավելի մեծահասակ կինը, եթե, իհարկե, առողջական վիճակը թույլ է տալիս, եւ չկան հիվանդություններ, որոնք հաջող հղիությունն անհնար են դարձնում։

ԱՄԲ կատարել անգամ դոնորական ձվաբջիջներով սովորաբար 55-ից բարձր տարիքի կանանց խորհուրդ չի տրվում, չէ՞ որ հղիությունը լուրջ բեռնվածություն է օրգանիզմի համար, եւ այդ տարիքում երեխային կրելն արդեն դժվար կլինի։

Պրոֆեսոր Համբարձումյանի ամենատարեց պացիենտը, ըստ նրա, 52 տարեկան էր, երբ նրան ԱՄԲ արեցին, եւ 53, երբ երեխա լույս աշխարհ բերեց։ Այժմ ե՛ւ մայրը, ե՛ւ երեխան լավ են զգում։

Սակայն հղիությունը հետաձգել մինչեւ 40 եւ, առավել եւս՝ 50 տարեկանը խորհուրդ չի տրվում։ Եթե դուք հղիանալու խնդիրներ ունեք, չարժե սպասել, որ դրանք իրենք իրենց կլուծվեն. ցանկալի է դիմել մասնագետներին որքան հնարավոր է շուտ, այդ ժամանակ հաջողության շանսերը զգալիորեն ավելին կլինեն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի