• Latest news

Աղիների քաղցկեղը երիտասարդացել է. հետազոտություն

7 սեպտեմբերի, 2019  09:48

Անցյալում կոլոռեկտալ քաղցկեղը տարեց մարդկանց հիվանդություն էր համարվում, սակայն այսօր այն ավելի հաճախ հանդիպում է երիտասարդների մոտ, միեւնույն ժամանակ, տարեցների շրջանում աղիների քաղցկեղով հիվանդացությունը սկսել է նվազել: Այս մասին հայտնում են Ամերիկյան օնկոլոգիական հանրության մասնագետները:

Նրանք ուսումնասիրել են բոլոր 6 մայրցամաքներում 36 երկրներում մինչեւ 50 տարեկան եւ 50-ն անց մարդկանց շրջանում հիվանդացության տվյալները: Հետազոտությունը ցույց է տվել, որ ողջ աշխարհում հիվանդացությունն աճում է մինչեւ 50 տարեկան մարդկանց շրջանում, իսկ 50-ն անց մարդկանց մոտ, հակառակը, նվազում է: Ամենացավալի իրավիճակը, հետազոտողների խոսքով, գրանցվել է Հարավային Կորեայում, որտեղ ամեն տարի աղիների քաղցկեղ ունեցող պացիենտների թիվն աճում է 4,2%-ով:

Հետազոտության հեղինակները հույս ունեն, որ ստացված տվյալները երիտասարդներին թույլ կտան առավել լայն տեղեկություն ստանալ աղիների քաղցկեղի վտանգի մասին: Մինչ այս շատերը վստահ էին, որ երիտասարդները քաղցկեղի այդ տեսակով չեն հիվանդանում, քանի որ դրա ախտանիշները հաճախ անտեսում էին, ինչի արդյունքում հիվանդությունը հայտնաբերվում էր ուշ շրջանում, ինչն էլ նվազեցնում էր հաջող բուժման շանսերը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ