• Latest news

Զիկա վիրուսը կարող է բացասական ազդեցություն ունենալ մեծահասակների նյարդային համակարգի վրա

7 սեպտեմբերի, 2019  11:11

Զիկա տենդը կարող է բացասական ազդեցություն ունենալ մեծահասակների գլխուղեղի հյուսվածքների վրա: Նման եզրակացության են եկել Ռիո դե Ժանեյրոյի Դաշնային համալսարանի հետազոտողները, որոնց աշխատանքի արդյունքները հրապարակվել են Nature Communication գիտական ամսագրում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ ենթադրվում էր, որ վիրուսը վտանգ է ներկայացնում միայն հղիության ժամանակ պտղի չձեւավորված նյարդային հյուսվածքների համար, ինչն արտահայտվում էր այդ շրջանում վիրուսը կրող մայրերի՝ միկրոԷնցեֆալիայի՝ շատ փոքր գլխով երեխաների մոտ: Գիտական խմբի համակարգող Կառլոս Չագոս Ֆիլյուի խոսքով՝ վիրուսը գլխուղեղի հյուսվածքների սխալ ձեւավորման կամ դրանց համար դեգեներատիվ հետեւանքների չի հանգեցնում:

«Սակայն մենք տեսնում ենք, որ այն հարձակվում է նեյրոնների վրա, ինչը կարող է հանգեցնել դրանց ֆունկցիոնալության հսկողության կորստին ու հիշողության խախտումներին»,- ասել է նա:

Այդպիսով, 2015թ. Բրազիլիայում Զիկա տենդի բռնկման ժամանակ պացիենտներին հետազոտելու ընթացքում բժիշկները հոգեկան խանգարումների եւ մոտորիկայի առանձին դեպքեր են նշել: Ընդ որում, նյարդաբանական ախտանիշները պահպանվել են նաեւ հետագայում:

«Բարդացումներ են նկատվել հիվանդության ոչ միայն սուր շրջանում, դրանք պահպանվել են նույնիսկ 30 օր անց, երբ գլխուղեղի հյուսվածքներում վիրուսն այլեւս չի եղել»,- ասել է մեկ այլ հետազոտող՝ Կլաուդիա Պինտու Ֆիգեյրեդուն:

Առաջին անգամ Զիկա տենդը, որը փոխանցվում է Aedes aegypti ցեղի մոծակի միջոցով, հայտնաբերվել է 1947 թվականին Ուգանդայում: Հիվանդության բռնկման դեպքեր են գրանցվել Ասիայում, Աֆրիկայում, Հարավային եւ Հյուսիսային Ամերիկաներում, ինչպես նաեւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Գրանցվել են սեռական ճանապարհով վիրուսի փոխանցման դեպքեր: Այդ վիրուսով հարուցված տենդի ախտանիշներից են մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, դողը, գլխացավը, մկանային եւ հոդային ցավերը:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի