• Latest news

Կոշիկների ներբանների մանրէները վտանգ չեն ներկայացնում մեծահասակաների համար

7 սեպտեմբերի, 2019  21:10

Կոշիկների հետ դրսից վնասակար միկրոօրգանիզմների տուն ներթափանցելու վերաբերյալ մտավախությունները լրիվ հիմնավորված են, սակայն մեծահասակների մեծ մասի համար դրանք վտանգ չեն ներկայացնում։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Քուիննիպեկ համալսարանի պրոֆեսոր Լայզա Քոչարի կատարած հետազոտությանը։

Նշելով, որ սովորական հասարակական զուգարանի հատակի մեկ քառակուսի դյույմի (6,45 սմ) վրա կան մինչեւ 2 միլիոն հիվանդածին մանրէներ, նա կոչ է անում հիշել այս մասին, երբ ձեր պայուսակը կդնեք հասարակական զուգարանի հատակին, իսկ այնուհետեւ կբերեք տուն ու կդնեք խոհանոցի սեղանին։ Նա, այնուամենայնիվ, նշում է նաեւ, որ բակտերիալ վարակի նման մակարդակը առողջ մեծահասակների մեծ մասի համար որեւէ վտանգ չի ներկայացնում։ 

Բնակելի տարածքներում կարող են լինել նաեւ հիվանդածին մանրէների այլ աղբյուրներ։ Օրինակ՝ կերակուրի մնացորդներով հարուստ աման լվալու թաց սպունգերը, տանը բնակվող օձերը, կրիաները կամ գորտերը, որոնք սալմոնելյոզի ծագման պատճառ կարող են դառնալ։ Որպես հիվանդածին մանրէների աղբյուր, հետազոտողները նշում են նաեւ բանկոմատների ստեղնաշարերը եւ բենզալցակայանների «ատրճանակները»։

Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Ջեկ Գիլբերթը փողոցից բերվող մանրէների պատճառով հիվանդությունների առաջացման հավանականությունը բավականին ցածր է համարում։ «Կեղտը լավ է» (Dirt is Good) գրքում նա հղում է անում այն տեսություններին, որոնց համաձայն փողոցից բնակելի տարածքներ մանրէների ներթափանցումը նույնիսկ նպաստում է իմունային համակարգի զարգացմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի