• Latest news

Առողջ սնունդ դասամիջոցի ժամանակ դպրոցականի համար. դիետոլոգի մի քանի խորհուրդ

8 սեպտեմբերի, 2019  17:23

Այժմ ժամանակն է մտածել, թե ձեր երեխաները ինչ են ուտելու վաղը դպրոցում: Դպրոցական բուֆետներում սովորաբար վաճառվում է ոչ այնքան առողջ սնունդ, այդ իսկ պատճառով, եթե դուք ցանկանում եք, որ ձեր երեխաները չուտեն դասամիջոցի ժամանակ քաղցրավենիք եւ նրբերշիկով բուտերբրոդներ, ցանկալի է պատրաստել նրանց համար թեթեւ սնունդն ինքնուրույն:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում դիետոլոգ Գայանե Շախատունին առաջարկել է մի քանի գաղափար դպրոցականների առողջ եւ թեթեւ սննդի համար:

Մրգեր

Դասամիջոցին ընդմիջելու ամենաթեթեւ տարբերակը մրգերն են: Դրանք պարունակում են երեխայի համար բազմաթիվ օգտակար վիտամիններ եւ հանքանյութեր, եւ չնայած լիարժեք ճաշին մրգերը, իհարկե, չեն փոխարինի, սակայն կտան երեխային էներգիա մոտակա մի քանի ժամվա համար: Մյուս դրական կողմն այն է, որ մրգերը պետք չէ պատրաստել. բավարար է լվանալ եւ գեղեցիկ կտրատել, փաթեթավորել կոնտեյների մեջ: Եթե ընտրեք այն մրգերը, որոնք սիրում է ձեր երեխան (այդ թվում՝ բանանը), նա հավանաբար հաճույքով կուտի դրանք դասամիջոցի ժամանակ:

Մրգերի հետ մեկտեղ կոնտեյներում կարող եք դնել ընկուզեղեն, որոնք շատ հագեցնող են եւ պարունակում են մի շարք սննդարար նյութեր: Ցանկության դեպքում մրգերը կարելի է նաեւ փոխարինել չրերով:

Չորահացեր եւ չիփսեր

Խանութի չորահացերն ու չիփսերն ամենավտանգավոր ապրանքներից են. դրանցում կան բազմաթիվ բուրավետիչներ, կոնսերվանտներ, ինչպես նաեւ նյութեր, որոնք կարող են ունենալ քաղցկեղածին ազդեցություն: Այդ պատճառով խորհուրդ չի տրվում երեխայի համար գնել այդպիսի մթերք:

Եթե ձեր երեխան շատ է սիրում չորահացեր եւ չիփսեր, ապա դրանք հնարավոր է պատրաստել տնային պայմաններում. վերցրեք բարակ կտրատած կարտոֆիլը չիփսերի համար կամ որակյալ ամբողջական հացահատիկից պատրաստված հացը չորահացի համար, խառնեք համեմունքները, կանաչեղենն ու ձեթը, թաթախեք դրա մեջ կարտոֆիլը կամ հացի կտորները եւ տապակեք ջեռոցում: Ստացված չիփսերը կամ չորահացերը երեխան կկարողանա տանել իր հետ անգամ դպրոց:

Յոգուրտներ եւ պանրիկներ

Կարելի է անգամ գնել երեխայի համար բնական յոգուրտ կամ պանրիկ, կամ պատրաստել դրանք ինքնուրույն՝ կաթնաշոռով եւ չամիչով: Եթե դուք ձեռք եք բերում պատրաստի մթերքը, պարտադիր կարդացեք դրա բաղադրությունը (նորմալ պանրիկները պետք է պարունակեն կաթնաշոռ) եւ ուշադրություն դարձրեք պիտանելիության ժամկետին. եթե այն գերազանցում է մի քանի օրը, դա նշանակում է, որ, ըստ ամենայնի, այն պարունակում է բազմաթիվ կոնսերվանտներ: Ավելի լավ է ընտրել հնարավորինս բնական պանրիկները եւ յոգուրտները, որոնք կարելի է պահել առավելագույնը մի քանի օր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի