• Latest news

Հետ պտտել մարդու մոլեկուլյար ժամացույցը. նոր հետազոտություն

9 սեպտեմբերի, 2019  14:19

Տարիքը մարդու օրգանիզմում զանազան մոլեկուլյար հետքեր է թողնում։ Օրինակ, մենք գիտենք, որ ժամանակի ընթացքում մեր բջիջներում կարճանում են մարմնաչափերը՝ քրոմոսոմների ծայրամասերը, որոնք չեն կոդավորում ոչ մի ինֆորմացիա, բայց որոնք պետք են հենց քրոմոսոմների կայունության համար։ Յուրաքանչյուր կիսման հետ մարմնաչափերը դառնում են ավելի կարճ, եւ դրանց երկարությամբ կարելի է հասկանալ, թե որքան է բջիջն արդեն ապրել եւ որքան է նրան մնացել. երբ մարմնաչափի հատվածները դառնում են շատ կարճ, միանում է բջջային ինքնաոչնչացման մեխանիզմը, գրում է «Նաուկա ի ժիզն»-ը։

Բայց կարճ մարմնաչափերը տարիքի միակ մոլեկուլյար նշանը չեն։  Կան նաեւ ԴՆԹ էպիգենետիկ նշանները։ Էպիգենետիկ նշանները քիմիական խմբեր են, որոնք հայտնվում են ինչպես ԴՆԹ-ում, այնպես էլ հիստոն-սպիտակուցներում, որոնք այն փաթեթավորում են։ Նման քիմիական մոդիֆիկացիաները, որոնք կատարվում են հատուկ ֆերմենտներով, առաջ են գալիս ի պատասխան տարբեր գործոնների՝ արտաքին եւ ներքին, եւ երկար ժամանակով փոխում են գեների ակտիվությունը։

Օրինակ, էպիգենետիկ մոդիֆիկացված հիստոն-սպիտակուցը կարող է այնպես փաթեթավորել ԴՆԹ կտորը, որ այդ կտորի գեներն անհասանելի կլինեն մոլեկուլյար մեքենաներին, որոնք կարդում են գենետիկ ինֆորմացիան, այսինքն՝ գեները պարզապես կլռեն։ Նույնը կարող է տեղի ունենալ, եթե էպիգենետիկ նշանները հայտնվեն հենց ԴՆԹ-ում. սովորաբար այստեղ խոսում են ԴՆԹ մեթիլավորման մասին, այսինքն՝ մեթիլային խմբերի ամրացման մասին։

Տարիքի հետ  ԴՆԹ-ում էպիգենետիկ նշանների նախշը փոխվում է։ Եվ դա, մեկ անգամ էլ ասենք, պարզապես նախշ չէ. այն ազդում է գեների աշխատանքի վրա, իսկ գեների աշխատանքը պայմանավորում է մեր մարմնի տարիքային փոփոխությունները։ Գուցե, եթե էպիգենետիկ ժամացույցը հետ շրջենք, ապա մեր բջիջները ավելի երիտասարդ կդառնան։

Այն մասին, թե ինչպես կարելի է հետ շրջել մոլեկուլյար էպիգենետիկ ժամացույցը, Aging Cell-ում գրում են  Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողները։ Սկզբում նրանք լուծում էին այն խնդիրը, թե ինչպես վերականգնել ծերացած թիմուսը կամ եղանանման գեղձը։ Թիմուսում առաջանում են Т-լիմֆոցիտներ, որոնք ծնվում են ոսկրածուծում, այստեղ դրանք ձեռք են բերում մասնագիտացում եւ սովորում ճանաչել վարակը եւ քաղցկեղային բջիջները։ Բայց սեռական հասունացումից հետո թիմուսը սկսում է աստիճանաբար դեգրադացվել՝ փոքրանալով չափերով եւ լցվելով ճարպային հյուսվածքով։ Հայտնի է, որ թիմուսը վերականգնել կարելի է աճի հորմոնի օգնությամբ։ Բայց թիմուսը վերականգնելով աճի հորմոնը՝ բարձրացնում է դիաբետի հավանականությունը։ Սակայն դիաբետից կարելի է պաշտպանվել հատուկ դեղամիջոցների, մետֆորմինի (ամենահայտնի դեղամիջոցներից մեկը, որը նշանակվում է 2-րդ տեսակի դիաբետի ժամանակ) եւ տղամարդկային ստերոիդ հորմոնի՝ դեհիդրոէպիանդրոստերոնի օգնությամբ։

Աճի հորմոնի, մետֆորմինի եւ դեհիդրոէպիանդրոստերոնի խառնուրդը փորձարկել են 51-65 տարեկան ինը տղամարդու վրա։ Ինչպես ցույց է տվել մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան, յոթի թիմուսում ճարպային հյուսվածքն անհետացել է՝ փոխարինվելով նորմալ թիմուսային հյուսվածքով. դատելով արյան մեջ Т-լիմֆոցիտներով՝ փորձի մասնակիցների թիմուսը իսկապես վերականգնվել է։ Եվ վերջապես, երբ փորձարկվողների մոտ ստուգել են նրանց էպիգենետիկ ժամացույցը, պարզվել է, որ այդ ժամացույցը ինչ-որ ժամանակով հետ է շրջվել, այսինքն՝ ԴՆԹ մեթիլային նշանների նոր նախշը համապատասխանել է ավելի վաղ տարիքին այն բանի համեմատ, ինչ եղել էր մինչեւ փորձն սկսելը։ Ընդ որում՝ վեց մարդու մոտ  երիտասարդացած էպիգենետիկ պատկերը պահպանվել է նաեւ կես տարի անց, երբ նրանք դադարել են ընդունել երիտասարդացնող կոկտեյլը։

Գուցե նման էֆեկտն արտահայտվի նաեւ ոչ միայն եղանաձեւ գեղձում, այլ նաեւ այլ օրգաններում։ Բայց անգամ եթե ամեն բան սահմանափակվի թիմուսով, դա այնքան էլ քիչ չէ. իմունիտետից շատ բան է կախված, եւ տարեց մարդը կարող է ընդհանուր առմամբ իրեն երիտասարդ զգալ, թե երիտասարդացվի նրա իմունային համակարգը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի