• Latest news

Դդմի կորիզներն օգնում են վերահսկել զարկերակային ճնշումը. հետազոտություն

9 սեպտեմբերի, 2019  12:07

Հիպերտոնիա ունեցող մարդկանց համար օգտակար է մշտապես դդմի կորիզներ ուտելը, դրանք օգնում են ճնշումը պահել հսկողության տակ, պարզվել է նոր հետազոտության ընթացքում, որը ղեկավարում էր Սրտաբանների ամերիկյան ասոցիացիան։

Նյու Օռլեանի մասնագետները երկու ամիս տեւած հետազոտության ընթացքում բարձր ճնշմամբ առնետներին կանոնավորապես կերակրել են դդմի կորիզներով, որոնք խառնել են  կերի հետ։ Սերմերից ստացվող սննդանյութերը կազմել են սպառվող օրական կալորիաների ծավալի 4 տոկոսը։ Փորձի ավարտին կրծողների զարկերակային ճնշումն իջել է միջինը 20 տոկոսով։

Դդմի կորիզների ազդեցությունը զարկերակային ճնշման վրա գիտնականները կապում են դրանցում պարունակվող կալիումի եւ մագնիումի հետ, որոնք ամրացնում են անոթները եւ կայունացնում սրտանոթային համակարգի աշխատանքը։ Դդմի կորիզներում պարունակվում են նաեւ մեծ քանակությամբ ճարպաթթուներ, որոնք պաշտպանում են անոթներում բորբոքային պրոցեսներից։

Բայց կարո՞ղ են արդյոք առնետների վրա հետազոտության արդյունքները կիրառվել մարդկանց պարագայում։

Հետազոտության հեղինակների խոսքով՝ չի կարելի վստահաբար ասել, որ մարդկանց պարագայում ամեն բան կլինի այնպես, ինչպես առնետների մոտ, բայց փաստ է, որ առողջ դիետան, այդ թվում դրանում դդմի կորիզների ներառմամբ, կարող է իսկապես դրական ազդեցություն ունենալ մարդու առողջության վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի