• Latest news

Բերանի խոռոչի ողողման հեղուկները կարող են նվազեցնել ֆիզիկական վարժությունների օգտակարությունը. գիտնականներ

10 սեպտեմբերի, 2019  15:22

Բերանի խոռոչի ողողման հակաբակտերիալ հեղուկները կարող են նվազեցնել ֆիզիկական վարժությունների օգտակարությունը: Այս մասին պարզել են Պլիմուտի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները՝ Բարսելոնայի գենոմիական կարգավորման կենտրոնի իրենց գործընկերների հետ համատեղ: Համատեղ հետազոտության արդյունքները հրապարակվել են Free Radical Biology and Medicine ամսագրում:   

Ֆիզիկական վարժություններն օգտակար են սրտի առողջության համար, քանի որ դրանք նվազեցնում են զարկերակային ճնշումը: Սակայն դրական ազդեցությունը զգալիորեն նվազում է, երբ մարդիկ ջրի փոխարեն բերանի խոռոչի ողողման հեղուկներ են օգտագործում:

Գիտնականները 23 առողջ մեծահասակների խնդրել են 30 րոպե վազել վազքուղու վրա, որից հետո նրանց հետեւել են 2 ժամվա ընթացքում: Մարզումից 1, 30, 60 եւ 90 րոպե անց նրանք բերանի խոռոչի ողողման հակաբակտերիալ միջոց եւ անանուխի ջրով բացած պլացեբո են կիրառել: Մասնագետները չափել են մասնակիցների զարկերակային ճնշումն ու վերցրել նրանց թքի ու արյան անալիզները՝ մինչ ֆիզիկական վարժություններն ու դրանցից 120 րոպե անց:        

Պարզվել է, որ պլացեբոյի կիրառման դեպքում սիստոլիկ ճնշումը վարժությունների արդյունքում նվազել է ավելի քան 2 անգամ, իսկ հակաբակտերիալ հեղուկի կիրառման դեպքում ֆիզիկական վարժություններից ճնշման նվազեցման արդյունքը եղել է 60%-ով ավելի ցածր առաջին մեկ ժամվա ընթացքում եւ ընդհանրապես նվազել է 2 ժամվա ընթացքում:

Հետազոտության հեղինակները պնդում են, որ բերանի խոռոչի մանրէները շատ կարեւոր են սրտանոթային համակարգի առողջության համար, այդ պատճառով միկրոֆլորան քայքայող հակաբակտերիալ հեղուկներ օգտագործելն անցանկալի է: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի