• Latest news

Ի՞նչ վտանգներ են թաքնված թարմ քամված հյութերում

10 սեպտեմբերի, 2019  20:32

Թարմ քամված հյութերը դատարկ ստամոքսին խմելը լավ գաղափար չէ, ասում են գաստրոէնտերոլոգները։ Բանն այն է, որ այդ հյութերը պարունակում են թթուների բարձր խտություն, որոնք կարող են առաջ բերել ստամոքսի, լեղապարկի եւ ենթաստամոքսային գեղձի խնդիրներ։

Երբեմն սոված փորին մեկ-երկու անգամ հյութ խմելը կարող է բավական լինել, որպեսզի սրվեն աղեստամոքսային քրոնիկական հիվանդությունները։

Ջրով չբացված հյութեր խմելը նույնպես լավ գաղափար չէ այդ նույն պատճառով. ջուրը մեղմում է հյութի ազդեցությունը աղեստամոքսային համակարգի վրա, իսկ չջրիկացված հյութը շատ ավելի ագրեսիվ է։

Յուրացման համար ամենադժվարներից մեկը համարվում է թարմ քամված բազուկի հյութը, քանի որ դրանում պարունակվում է ակտիվ նյութերի բարձր քանակություն։ Ուստի, անմիջապես քամելուց հետո այն խմել չարժե, մարսողությունը կարող է պարզապես «գլուխ չհանել»։ Քամելուց հետո հյութը պետք է ֆերմենտացվի, դրա համար այն պետք է պահել սառնարանում մեկ-երկու ժամ։

Բացի այդ, բազուկի հյութը կարող է առաջ բերել կանանց մոտ ցիստիտի սրացում, երիկամներում քարերի առաջացում։ Նույն էֆեկտը կարող է առաջանալ լոլիկի եւ այլ հյութերից, որոնք հարուստ են վիտամին С-ով։

Խնձորի հյութի օգտագործումը, մասնագետների խոսքով, կարող է առաջ բերել կեչու փոշու հանդեպ ալերգիա ունեցող մարդկանց  խաչաձեւ ալերգիա։

Իսկ ահա թուրինջի հյութը կարող է անվտանգ չլինել որոշ դեղերի ընդունման պարագայում։ Բանն այն է, որ դրանում պարունակվող նյութերը (ֆուրանոկումարիններ եւ ֆլավոնոիդներ) արգելակում են լյարդի՝ դեղերի մեծ քանակության նյութափոխանակությանը մասնակցող ֆերմենտի աշխատանքը։ Դրա հետեւանքով օրգանիզմում բարձրանում է դեղերի խտությունը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ առողջական վիճակի վրա։

Մասնագետների խոսքով՝ օրական կարելի է խմել 150 մլ-ից ոչ ավելի թարմ քամված եւ ջրով չբացված հյութ։ Փորձագետները նաեւ խորհուրդ չեն տալիս խմել ավելի քան 3 բաղադրիչից բաղկացած հյութեր։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի