• Latest news

Հակաբիոտիկների հանդեպ կայունությունը կարող է տարածվել դեղերի բացակայության դեպքում

11 սեպտեմբերի, 2019  15:13

Հակաբիոտիկների օգտագործման սահմանափակումը կարող է անբավարար լինել ռեզիստենտ բակտերիաների տարածումը զսպելու համար, նշված է նոր հետազոտության մեջ: Այսպիսի եզրակացություն են կատարել Շվեյցարիայի ETH Zurich-ի գիտնականները, երբ հայտնաբերել են աղիքային բակտերիաների շրջանում հակաբիոտիկների հանդեպ կայունության տարածման նախկինում անհայտ մեխանիզմը, փոխանցում է Medical News Today-ը:

Մկների վրա  կատարված ուսումնասիրությունը բացահայտել է կայուն բակտերիաների մեխանիզմը, որոնք կարող են վերապրել հակաբիոտիկներով բուժումը՝ անցնելով հանգստի վիճակի:

«Եթե դուք ցանկանում եք վերահսկել ռեզիստենտության գեների տարածումը, պետք է սկսեք ամենառեզիստենտ միկրոօրգանիզմներից եւ կանխեք դրանց տարածումը, ասենք, հիգիենայի կամ պատվաստումների ավելի արդյունավետ միջոցներով»,- ասում է հետազոտության համահեղինակ Մեդերիկ Դիարդը:

Առողջության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ հակաբիոտիկների հանդեպ կայունությունը յուրաքանչյուր երկրում հանրային առողջապահության խնդիր է:

Միացյալ Նահանգներում տարեկան 2 մլն մարդու մոտ զարգանում են հակաբիոտիկների հանդեպ կայուն ինֆեկցիաներ: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների (CDC) տվյալներով՝ դրա հետեւանքով մահանում է ոչ պակաս, քան 23 հազար մարդ:

Մանրէները կարող են կայունանալ հակաբիոտիկների հանդեպ՝ ձեռք բերելով կայունության գեներ։ Դրանք կարող են այդ գեներն ստանալ այլ մանրէներից գեների հորիզոնական փոխանցման, ինչպես նաեւ ինքնաբուխ մուտացիայի միջոցով։ Ռեզիստենտության գեները մանրէներին տալիս են հակաբիոտիկներին հաղթելու տարբեր միջոցներ։

Հակաբիոտիկների օգտագործումը հեռացնում է մանրէներին, որոնք ենթարկվում են դրանց ազդեցությանը՝ հետեւում թողնելով նրանց, որոնք կրում են կայունության գեներ։ Ուստի, հակաբիոտիկների ավելի լայն օգտագործումը նպաստում է կայուն մանրէների տարածմանը եւ ավելացնում վարակների թիվը, որոնք դժվար են ենթարկվում բուժման։

Այս դատողությունը կարող է բացատրել, թե ինչու են առողջապահության շատ մարմիններ կոչ անում սահմանափակել հակաբիոտիկների օգտագործումը։

Բայց եւ այնպես, նոր հետազոտության արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ հակաբիոտիկների օգտագործման սահմանափակումները կարող են բավարար չլինել ռեզիստենտության դեմ պայքարի համար, քանի որ մշտական հատկությունների շնորհիվ դրանք կարող են տարածվել առանց հակաբիոտիկների օգտագործման։

Պերսիստերները մանրէներ են, որոնք կարող են կրճատել իրենց փոխանակությունն այն աստիճանի, որ հազիվ ողջ են թվում։

Գիտնականները գիտեն դրանց գոյության մասին, եւ որ հակաբիոտիկները չեն կարող սպանել այդ մանրէները, երբ դրանք գտնվում են հանգստի վիճակում։

Սալմոնելան  մանրէ է, որը կարող է դառնալ պերսիստացնող, երբ թափանցում է օրգանիզմի հյուսվածքներ աղեհամակարգից։ Այդ մանրէն կարող է գտնվել հանգստի վիճակում եւ խուսափել հայտնաբերումից շատ ամիսների ընթացքում։ Երբ պայմանները նպաստավոր են դառնում, միկրոբը կարող է արթնանալ եւ վարակ առաջացնել։

Սակայն, անգամ եթե այն վարակի բռնկումներ չի առաջացնում, միեւնույն է, ըստ նոր տվյալների, կարող է սպառնալիք ներկայացնել։

Դիարդը եւ նրա գործընկերները հայտնաբերել են, որ սալմոնելան կարող է ոչ միայն պահպանվել, այլեւ կրել կայունության գեներ ԴՆԹ ոչ մեծ կտորների տեսքով, որոնք կոչվում են պլազմիդներ։

Մկների վրա կատարված փորձերի ժամանակ, երբ պլազմիդներ կրող սալմոնելաները դուրս են գալիս հանգստի վիճակից, կարող են հեշտությամբ կիսել իրենց կայունության գեները։

Սալմոնելայի պերսիստերները կարող են կայունության գեները փոխանցել ոչ միայն իրենց տեսակի ներկայացուցիչներին, այլեւ մանրէների այլ տեսակների գեներին, այդ թվում աղիքային ցուպիկին։

Կայունության գեները փոխանցվում են մանրէներին, որոնք ընկալունակ են գեների հորիզոնական փոխանցման հանդեպ։

«Օգտագործելով կայուն մանրէ-տիրոջը՝ ռեզիստենտ պլազմիդները կարող են գոյատեւել երկար ժամանակ մեկ տիրոջ մեջ, մինչեւ որ անցնեն այլ մանրէների մեջ»,- բացատրում է հետազոտության համահեղինակ, պրոֆեսոր Վոլֆ-Դիտրիխ Հարդտը։

Հետազոտողները նշում են, որ կայունության գեների փոխանցումը կախված չէ հակաբիոտիկների առկայությունից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի