• Latest news

Գիտնականները պարզել են, թե որ հակաբիոտիկներն են հանգեցնում սրտի հիվանդությունների

11 սեպտեմբերի, 2019  19:30

Ֆտորխինոլոնների կարգի հակաբիոտիկները կապված են սրտի հիվանդությունների առաջացման բարձր ռիսկի հետ, պարզել են University of British Columbia-ի գիտնականները։

Համաձայն Journal of the American College of Cardiology ամսագրում հրապարակված հետազոտության, այդ խմբի հակաբիոտիկները 2,4 անգամ մեծացնում են արյան ռեգուրգիտացիայի (հակառակ հոսքի) ռիսկը աորտալ կամ միտրալ փականի անբավարարության դեպքում։ Միեւնույն ժամանակ, զգալի ռիսկը պահպանվում է ֆտորխինոլոնների օգտագործումն սկսելուց հետո առաջին 30 օրերին։

Հաճախ ընտրություն են կատարում հօգուտ հենց այդ հակաբիոտիկների, քանի որ դրանք ունեն գործողության լայն շրջանակ, ինչպես նաեւ միանման արդյունավետ են ինչպես պերօրալ, այնպես էլ ներերակային ընդունումների ժամանակ։ Բայց, ցավոք, հիվանդությունների ճնշող մեծամասնության պարագայում, որոնց ժամանակ նշանակվում են ֆտորխինոլոններ, դրանք առհասարակ պետք չեն։

Հիշեցնենք, որ հակաբիոտիկների ոչ ճիշտ օգտագործումը կարող է առաջ բերել հակաբիոտիկառեզիստենտության առաջացում։ Իսկ այժմ պարզվել է, որ այդ դեղամիջոցները նաեւ կարող են հանգեցնել սրտի լուրջ խնդիրների։ Ուստի, բժիշկները խորհուրդ են տալիս ավելի պատասխանատու վերաբերվել հակաբիոտիկային դեղամիջոցների նշանակմանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի