• Latest news

Ստրեպտոկոկի նոր շտամը 9 անգամ ավելի ագրեսիվ է նախկինում հայտնի շտամներից

11 սեպտեմբերի, 2019  23:49

A ստրեպտոկոկի նոր շտամը Մեծ Բրիտանիայում քութեշի բռնկում է առաջացրել: Հետազոտությունը ցույց է տվել, որ այն 9 անգամ ավելի ագրեսիվ է սովորական շտամներից:

Մեծ Բրիտանիայում քութեշով հիվանդացության աննախադեպ աճը գրանցվում է 2014 թվականից սկսած: Հիմա գիտնականները հասկացել են, թե դա ինչի հետ է կապված: Պարզվել է, որ բռնկման հիմնական մեղավորը A ստրեպտոկոկի ագրեսիվ շտամն է:

Լոնդոնի Կայսերական քոլեջի հետազոտողները վերլուծել են բակտերիաների շտամները, որոնք 2014-2016 թվականներին տարածվել են Անգլիայում եւ Ուելսում: Հետազոտության ընթացքում նրանք հայտնաբերել են Streptococcus pyogenes շտամը, որը քութեշի 9 անգամ ավելի հզոր թույն է արտադրում:

2014 թվականին միայն Անգլիայում քութեշով հիվանդացածների թիվը հասել է 15 հազար մարդու, 2015-ին գրանցվել է 17 հազար նոր դեպք, իսկ 2016-ին՝ արդեն 19 հազար:

Չնայած քութեշն ինքնին այնքան էլ ծանր հիվանդություն չի համարվում, այն կարող է առաջացնել ծանր բարդություններ, ներառյալ թոքաբորբ, արթրիտներ, սրտի եւ թոքերի հիվանդություններ: Դրանից բացի, գիտնականները վախենում են, որ А ստրեպտոկոկի մուտացիայի ենթարկված վիրուսը կարող է առաջացնել ինվազիվ ինֆեկցիաներ՝ նեկրոտիկ ֆասցիիտի նման, որն Արեւմուտքում անվանում են «մարմինը խժռող հիվանդություն»:

А ստերպտոկոկի բակտերիաները սովորաբար բնակվում են քթի եւ կոկորդի մեջ: Դրանք օդով տարածվում են մանրագույն կաթիլների միջոցով, երբ վարակված մարդը փռշտում է կամ հազում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի