• Latest news

Կոնքազդրային հոդը փոխարինելու նոր վիրահատություն. Պացիենտները կարող են քայլել վիրահատությունից հետո արդեն մի քանի ժամ անց (ֆոտո)

12 սեպտեմբերի, 2019  19:36

Բրիտանական առողջապահության համակարգը ներդնում է կոնքազդրային հոդի փոխարինման նոր, քիչ ինվազիվ վիրահատություն, որից հետո պացիենտները կարող են ոտքի կանգնել արդեն մի քանի ժամ անց, իսկ տուն վերադառնալ 24 ժամվա ընթացքում, այլ ոչ թե մի քանի օրվա:

The Daily Mail-ը հայտնում է, որ կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորման ստանդարտ վիրահատության ժամանակ վիրաբույժը ազդրի մկանների միջով կատարում է մեծ՝ 20-սանտիմետրանոց կտրվածք, որից հետո հեռացնում է վնասված հոդը եւ այն փոխարինում պրոթեզով: SuperPath կոչվող վիրահատության նոր տարբերակի ժամանակ մաշկի վրա կատարվում է միայն ընդամենը 5-սանտիմետրանոց կտրվածք, իսկ ազդրի մկանները չեն կտրվում, բացվում են:

University Hospitals of Leicester NHS Trust-ի վիրաբույժ-օրթոպեդ բժիշկ Էշվին Կուլկարնին նշել է, որ նոր մոտեցումը ազդրի շրջանի հյուսվածքների համար պակաս վնասվածքային է: Պացիենտն արյուն քիչ է կորցնում եւ ավելի արագ է վերականգնվում:

Նման մոտեցման եւս մեկ առավելությունն այն է, որ նվազագույնի է հասնում վիրահատությունից մի քանի ամիս հետո հոդերի տեղաշարժման հավանականությունը (իսկ ավանդական վիրահատությունից հետո այս վտանգը շատ ավելի մեծ է):

«Մենք ստիպված չենք լինում այս վիրահատության ժամանակ ազդրը հոդախախտել, այս պատճառով վիրահատությունից հետո հոդն ավելի ամուր է լինում»,- պարզաբանել է բժիշկ Կուլկարնին:

Վիրահատությունը տեւում է մեկ ժամ եւ կատարվում է ընդհանուր անզգայացմամբ: Պացիենտը կողքի է պառկում, եւ վիրաբույժը հետույքի շրջանում կատարում է 5-սանտիմետրանոց կտրվածք ու բացում մկանները, որ հասնի վնասված հոդին: Չնայած մաշկի վրա կտրվածքն ավելի փոքր է, քան ավանդական վիրահատության ժամանակ, վիրաբույժը կարող է շատ լավ տեսնել անհրաժեշտ հատվածը եւ աշխատել:

Կոնքազդրային հոդը շրջապատված է կոնքազդրային պարկուճ կոչվող հյուսվածքների շերտով: Հոդին հասնելու համար վիրաբույժը այս պարկուճը կտրում է տաք վիրադանակով: Այնուհետեւ ինչպես յուրահատուկ «բույնը», այնպես էլ կոնքի վերին մասի «գունդը» փոխարինվում են արհեստական բաղադրիչներով, որոնք նմանակում են սովորական ազդրի բնական շարժումները:

Այնուհետեւ վիրաբույժը մկանները վերադարձնում է նորմալ դիրքի եւ կտրվածքը կարում:

Էնդոպրոթեզավորման անհրաժեշտության պարագայում 80 տոկոս դեպքերում կարելի է անցկացնել այսպիսի վիրահատություն՝ նվազեցնելով հոսպիտալացման տեւողությունը եւ պացիենտների համար վնասվածքայնությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի