• Latest news

Հղիության ժամանակ քնելու դիրքը կապված չէ հնարավոր բարդությունների հետ

14 սեպտեմբերի, 2019  12:49

Թեեւ բժիշկները հղի կանանց խորհուրդ են տալիս քնել ձախ կողմի վրա, նոր հետազոտությունը ենթադրում է, որ այլ դիրքերով քունը խնդիր չի հանդիսանում, հայտնում է Reuters-ը։

Հետազոտողները ուսումնասիրել են 8709 հղի կանանց տվյալները, որոնք քնի հարցաթերթիկը լրացրել են մինչեւ 30 շաբաթական հղիությունը։ Ընդհանուր առմամբ, 1903 կանայք կամ 22 տոկոսը լուրջ բարդություններ են ունեցել, ինչպես, օրինակ, արյան բարձր ճնշումը, մահացած ծնունդ կամ իր ներարգանդային հասակի համար փոքր նորածին։

Հետազոտությունը ցույց է տվել, որ աջ կողքի կամ մեջքի վրա քնող կանայք ավելի շատ չեն ենթարկված եղել լուրջ բարդությունների, քան այն կանայք, որոնք քնել են ձախ կողքի վրա։

Այս արդյունքները պետք է հանգստացնեն շատ հղի կանանց, որոնք անհանգստանում են, թե կարող են վնասել իրենց երեխային, եթե քնում են մեջքի վրա կամ գիշերը հայտնվում են այդ դիրքում, ասել է բժիշկ, հետազոտության առաջատար հեղինակ Ռոբերտ Սիլվերը։

«Որոշ կանանց մոտ կարող են խնդիրներ լինել՝ կապված ձախ կողմի վրա քնի հետ, եւ նրանք քնած ժամանակ չեն կարող վերահսկել շարժումները»,- հավելել է Սիլվերը։

Նախորդ հետազոտությունները մեջքի  կամ աջ կողքի վրա քունը կապում էին հղիության լուրջ բարդությունների բարձր ռիսկի հետ, քանի որ այդ դիրքերը կարող են սեղմել արգանդը սնուցող արյունատար անոթները։

Ընթացիկ հետազոտության մեջ կանայք լուրջ բարդություններ են ունեցել ավելորդ քաշի, ճարպակալման, ծխելու, արյան բարձր ճնշման կամ դիաբետի դեպքում։ Քնի ժամանակ դիրքը բարդությունների առաջացման ռիսկի վրա ոչ մի ազդեցություն չի ունեցել։

«Հղի կանայք պետք է քնեն իրենց համար ամենահարմար դիրքով։ Այն քչերը, որոնք հղիության բարդություններ են ունեցել, պետք է վստահ լինեն, որ դա տեղի չի ունեցել քնելու իրենց դիրքի պատճառով»,- կարծում են հետազոտության հեղինակները։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի