• Latest news

Սնկերը կարող են պաշտպանել տղամարդկանց շագանակագեղձի քաղցկեղից. հետազոտություն

13 սեպտեմբերի, 2019  20:27

Ճապոնացի հետազոտողները կապ են հայտնաբերել սնկերի օգտագործման եւ շագանակագեղձի քաղցկեղի ռիսկի նվազման միջեւ։ Թեեւ արդյունքներն այնքան էլ մեծ չեն, դրանք, հավանաբար, կոգեշնչեն հետագա հետազոտությունների համար, տեղեկացնում է Medical News Today-ը։

Քաղցկեղի ազգային ինստիտուտը կանխատեսում է, որ 2019 թվականին Միացյալ Նահանգներում կգրանցվի շագանակագեղձի քաղցկեղի 174 հազար 650 նոր դեպք։

Թեեւ քաղցկեղի այս տեսակի բուժումը մշտապես բարելավվում է, չկա ոչ դրա բուժման, ոչ էլ կանխման միջոց։ Բայց եւ այնպես, փաստերը վկայում են այն մասին, որ առողջ սնունդը կարող է նվազեցնել հիվանդության ռիսկը։

Գիտնականները վերջերս հետազոտություն են անցկացրել եւ պարզել, որ սնկերը կարող են օգնել շագանակագեղձի քաղցկեղի կանխմանը։

Ինչպես պարզվել է, սնկերի որոշ միացություններ ունեն հակաքաղցկեղային, հակաբորբոքային եւ հակադիաբետիկ հատկություններ։ Ավելի կոնկրետ, ինչպես մշակվող բջիջներում, այնպես էլ կենդանիների մոդելների վրա հետազոտությունները ցույց են տվել, որ սնկերի որոշ տեսակների լուծույթներ կարող են դանդաղեցնել ուռուցքի աճը։

Հետազոտողները հայտնաբերել են, որ սնկի որոշ լուծույթներ իջեցնում են շագանակագեղձի հատուկ հակագենի՝ շագանակագեղձի քաղցկեղի հիմնական բիոմարկերի մակարդակը եւ բարձրացնում քաղցկեղին օրգանիզմի իմունային պատասխանը։

Հետազոտողներն ուսումնասիրել են 40-79 տարեկան ճապոնացի 36 հազար 499 տղամարդկանց տվյալները։ Նրանք օգտագործել են հարցարաններ սննդակարգի մասին տեղեկություն հավաքելու, հիվանդության պատմության, ֆիզիկական ակտիվության, ծխելու, ալկոհոլ օգտագործելու սովորության, կրթության մակարդակի եւ շատ այլ բաների մասին։

Մասնակիցներին բաժանել են հինգ խմբի՝ ըստ սնկերի օգտագործման.

  1. երբեք չեն օգտագործել - մասնակիցների 6,9 տոկոս;
  2. ամիսը մեկ կամ երկու անգամ – 36,8 տոկոս;
  3. շաբաթը մեկ կամ երկու անգամ – 36,0 տոկոս;
  4. շաբաթը երեք կամ չորս անգամ – 15,7 տոկոս;
  5. գրեթե ամեն օր – 4,6 տոկոս։

Հետազոտությունների ընթացքում մասնակիցների 3,3%-ի մոտ շագանակագեղձի քաղցկեղի 1204 դեպք է գրանցվել: Ուսումնասիրելով խառը փոփոխականները՝ հետազոտողները նկատել են, որ նրանց համեմատ, ովքեր շաբաթական առնվազն մեկ անգամ են սունկ ուտում, նրանց մոտ, ովքեր շաբաթական մեկ կամ երկու անգամ են սունկ ուտում, շագանակագեղձի քաղցկեղի հարաբերական ռիսկը 8%-ով ցածր է: Իսկ նրանց մոտ, ովքեր սունկ են ուտում շաբաթը երեք կամ ավելի անգամ, հարաբերական ռիսկը ցածր է 17%-ով:

Այդուհանդերձ, հարկ է նշել, որ ավելի քիչ եւ ավելի շատ սունկ ուտողների միջեւ շագանակագեղձի քաղցկեղով հիվանդացության աճը կազմում է ընդամենը 0,31% (համապատասխանաբար, 3,42%՝ 3,11%-ի համեմատ):

Զգալի արդյունք է նկատվել միայն 50 տարեկանից բարձր տղամարդկանց մոտ: Հեղինակները կարծում են, որ դրա պատճառը կարող է լինել այն, որ շագանակագեղձի քաղցկեղն ավելի հազվադեպ է հանդիպում երիտասարդ տղամարդկանց մոտ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի