• Latest news

Չինացի գիտնականները խմբագրել են գեն ՄԻԱՎ բուժման համար

13 սեպտեմբերի, 2019  15:10

Պեկինի համալսարանի հետազոտողները կիրառել են գենային խմբագրում ՄԻԱՎ բուժման համար։ CRISPR գործիքը թույլ է տվել պացիենտի իմունային բջիջներից հեռացնել CCR5 գենը, որը դրանք խոցելի է դարձնում վիրուսի հանդեպ։ Վտանգավոր հիվանդության բուժման մասին առայժմ խոսք լինել չի կարող, բայց դա կարեւոր քայլ է ՄԻԱՎ արդյունավետ գենային թերապիայի հանդեպ։

Ինչպես տեղեկացնում է HighTech+-ը՝ հղում կատարելով Live Science-ին, փորձն անցկացվել է մեծահասակ կամավորի վրա, որի մոտ ՄԻԱՎ ֆոնի վրա լեյկոզ էր առաջացել։ Պացիենտին ամեն պարագայում ոսկրածուծի փոխպատվաստում էր պետք, այնպես որ գիտնականներն օգտվել են այդ հնարավորությունից եւ փոխպատվաստումից առաջ խմբագրել դոնորական նմուշի ցողունային բջիջները։

CRISPR-ը բջիջներից հեռացրեց CCR5 գենը, որը սինթեզում է սպիտակուցներ, որոնք գտնվում են որոշ իմունային բջիջների մակերեսին։ Հենց այդ սպիտակուցներին է միանում վիրուսային մասնիկը բջջի խորքը թափանցելուց առաջ։ Առանձին մարդկանց մոտ CCR5 գենը պարունակում է բնական մուտացիա, որը պաշտպանում է ՄԻԱՎ-ից, բայց գեների նման հաջող համադրում հաճախ չի հանդիպում։

Վիրահատությունն օգնել է պացիենտին ազատել լեյկեմիայից։ Թեստերը ցույց են տվել, որ խմբագրված ցողունային բջիջները սերտաճել եւ արտադրել են արյան բջիջներ, որոնք օրգանիզմում պահպանվել են 19 ամիս։ Գենային խմբագրման ոչ մի անցանկալի կողմնակի էֆեկտ չի հայտնաբերվել։

Ցավոք, միջամտությունը թույլ չի տվել պացիենտին ազատել ՄԻԱՎ-ից։ Երբ նա կարճ ժամանակով դադարեցրել է հակավիրուսային դեղամիջոցների ընդունումը, վիրուսային մասնիկների քանակն օրգանիզմում արագ ավելացել է։

Պատճառը, դատելով ըստ ամենայնի, այն էր, որ CCR5 գենը հեռացվել էր ոչ բոլոր դոնորական բջիջներում։

Այնուամենայնիվ, հետազոտությունը CRISPR-ի անվտանգության կարեւոր ապացույց է ՄԻԱՎ բուժման համար, այնպես որ հեղինակները լավատեսորեն են տրամադրված։ Եթե բարձրացվի գենային խմբագրման արդյունավետությունը, մեթոդիկան կդառնա այդ վտանգավոր հիվանդության դեմ պայքարի նոր մեթոդների հիմքը։ Իհարկե, դրանք բոլորին չէ, որ հարմար կլինեն, այլ միայն այն պացիենտներին, որոնց արդեն խորհուրդ է տրվել իրականացնել ոսկրածուծի փոխպատվաստում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի