• Latest news

Ամենակեղտոտ փողը. Բակտերիաները ո՞ր թղթադրամներով են ավելի հեշտ փոխանցվում

13 սեպտեմբերի, 2019  10:40

Բակտերիաները ո՞ր երկրի թղթադրամներով են ավելի հեշտ փոխանցվում: Այս հարցի պատասխանը որոշել են գտնել Թուրքիայից, Նիդեռլանդներից եւ Գերմանիայից գիտնականները:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նրանք հետազոտություն են կատարել եւ պարզել, որ ամենակեղտոտ արժույթը ռումինական լեյն է: Ռումինիայի արժույթը առաջին տեղն է գրավել պոլիմերների պատճառով ամենակեղտոտ փողերի վարկանիշում. պոլիմերներն օգտագործվում են թղթադրամների թարմության երկարատեւությունն ապահովելու, ինչպես նաեւ կեղծումների դեմ պայքարելու համար:

Հետազոտության համաձայն՝ բակտերիաները հաճույքով են մնում նաեւ ամերիկյան եւ կանադական դոլարների վրա, ինչպես նաեւ հնդկական ռուփիի:

Գիտնականների խումբն այս հայտնագործության համար արժանացել է Շնոբելյան (Ig Nobel Prize) տնտեսության մրցանակի: Պարգեւների հանձնման 29-րդ արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին Հարվարդի համալսարանում:

Հետազոտության հեղինակները որպես կատակային դրամական պարգեւատրում ստացել են մեկ անվանական արժեքով 10 տրլն զիմբաբվեական դոլար: Թղթադրամի թողարկման պահին դրա շուկայական արժեքը կազմում էր մոտ 40 ամերիկյան ցենտ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի