• Latest news

Կնոջ ոսկրածուծը կարող է որոշել նրա հղիանալու եւ պտուղը կրելու ունակությունը

13 սեպտեմբերի, 2019  22:38

Կնոջ ոսկրածուծը կարող է որոշել նրա հղիանալու եւ պտուղը կրելու ունակությունը: Այսպիսի եզրահանգում են կատարել Յելի համալսարանի հետազոտողները, որոնց հետազոտությունը հրապարակվել է PLOS Biology ամսագրում:

Հետազոտողները ցույց են տալիս, որ ձվաբջջի բեղմնավորումից հետո ցողունային բջիջները ոսկրածուծից հեռանում են եւ արյան հոսքով արգանդ են անցնում, որտեղ օգնում են արգանդի լորձաթաղանթի փոխակերպմանը իմպլանտացման համար: Եթե լորձաթաղանթը այս էական փոխակերպումը չի անցնում, սաղմը չի կարող իմպլանտացվել, եւ հղիությունն ընդհատվում է հայտնում է Medicalxpress-ը:

«Մենք միշտ գիտեինք, որ հղիանալու համար 2 բան է անհրաժեշտ՝ ձվարաններ եւ արգանդ: Սակայն այն բանի գիտակցումը, որ ոսկրածուծը կարեւոր դերակատարում ունի, պարադիգմայի փոփոխություն է»,- նշել է հետազոտության հեղինակ, պրոֆեսոր Հյու Թեյլորը:

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ոսկրածուծից ստացված ոչ մեծ քանակությամբ ցողունային բջիջները իրենց ավանդն ունեն չհղիացած արգանդի ոչ իմունաին միջավայրում, սակայն անհայտ է ցողունային բջիջներն արդյոք ազդո՞ւմ հղի արգանդի վրա եւ կոնկրետ ինչպես: Այս հետազոտությամբ հաջողվել է ապացուցել հղիության համար ցողունային բջիջների ֆիզիոլոգիական նշանակությունը:

«Մեզենխիմալ ցողունային բջիջներից որոշները, որ ծագում են ոսկրածուծից, տեղափոխվում են արգանդ եւ դառնում դեցիդուալ բջիջներ, որոնք անհրաժեշտ են իմպլանտացիայի պրոցեսի եւ հղիության պահպանման համար»,- պարզաբանում է հետազոտության համահեղինակ բժիշկ Ռեշեֆ Տալը:

Hoxa11 գենի արատով մկների 2 մոդելներում, որը մկների մոտ ներկայացված է որպես էնդոմետրիայի արատ, հետազոտողները հայտնաբերել են, որ առողջ դոնորից ոսկրածուծի փոխպատվաստումը կարող է բարելավել ֆերտիլությունը՝ նպաստելով էնդոմետրիայի բավարար դեցիդուալացմանը: Արատավոր գենի միայն մեկ պատճենով մկների մոտ փոխպատվաստը հղիությունը փրկել է, որը հակառակ դեպքում կընդհատվեր, եւ մեծացրել է ծնաճի չափերը, մինչդեռ գենի 2 վատ պատճեններով մկների մոտ փոխպատվաստը առաջացրել է արատավոր էնդոմետրիայի աճ եւ վերականգնում:

«Մենք օգտագործել ենք հակամետաբոլիտային դեղամիջոց, որը մինչեւ հիմա համարվում է քիմիաթերապիա, բայց այն ձվարանին վնաս չի հասցնում, այս պատճառվ մկները դեռեւս կարող են հղիանալ, ինչը մեզ թույլ է տալիս հետեւել  ոսկրածուծի փոխպատվաստված բջիջներին եւ ուսումնասիրել դրանց դերը վերարտադրության մեջ,- ասում է Տալը: - Ներկայումս մենք այս արդյունքները փոխանցում ենք մարդկանց վրա, որ լավ հասկանանք այն դերը, որ ոսկրածուծից ստացված ցողունային բջիջները կատարում են իմպլանտացման պարբերական անհաջողության եւ հղիության կրկնակի կորստի գործում, երկու վիճակ, որոնք կանանց մեծ մասի մոտ անբացատրելի են եւ արդյունավետ բուժում չունեն»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի