• Latest news

Հիշողությունը կորցրած աղջիկը «խրվել-մնացել է» մեկ օրվա մեջ

13 սեպտեմբերի, 2019  16:15

ԱՄՆ Իլինոյս նահանգի Մոնմուտ քաղաքի բնակչուհի 16-ամյա Ռայլի Հորները գլխուղեղի վնասվածք է ստացել եւ զրկվել երկարաժամկետ հիշողությունից: Այժմ աղջիկը «խրվել-մնացել է» մեկ օրվա մեջ, եւ նրա կյանքը նման է «Առաջին 50 համբույր» ֆիլմի հերոսուհու կյանքին:

WQAD հեռուստաալիքը պատմում է, որ հուլիսի 11-ին պարային մրցույթի ժամանակ պատահաբար հարվածել են Ռայլիի գլխին, եւ նրա մոտ հիշողության հետ կապված խնդիրներ են առաջացել: Աղջիկն ամեն օր արթնանում է եւ վստահ է, որ օրացույցում նույն օրն է:

Ռայլին բազմիցս դիմել է բժիշկների օգնությանը: Նրան ՄՌՏ են արել, սակայն որեւէ շեղում չեն հայտնաբերել:

«Նրանք չեն կարողանում հասկանալ՝ ինչ է կատարվում, նրա մոտ չկա ո՛չ ուռուցք, ո՛չ ուղեղի արնահոսություն»,- պատմել է աղջկա մայրը՝ Սառան:

Ռայլին ստիպված է ամեն ինչ գրի առնել՝ կարեւոր իրադարձությունները չմոռանալու համար: Յուրաքանչյուր 2 ժամը մեկ նա զարդուցիչ է միացնում: «Իմ սենյակում դռան վրա օրացույց է կախված: Ես տեսնում եմ, որ արդեն սեպտեմբերն է, սակայն ոչինչ չեմ հասկանում: Մարդիկ ինձ չեն հասկանում: Նրանց համար իմ կյանքը ֆիլմի սյուժեի է նման»,- պատմել է աղջիկը:

Սառան հայտնել է, որ վերջերս մահացել է Ռայլիի հարազատ եղբայրը: «Նա այդ մասին չի էլ կասկածում, մենք նրան հիշեցնում ենք այդ մասին, սակայն անիմաստ է»,- նշել է աղջկա մայրը:

Բժիշկները զգուշացրել են, որ հիշողական խնդիրները կարող են մնալ ընդմիշտ: «Դա ինձ անհանգստացնում է: Մեզ օգնություն է անհրաժեշտ: Նա լավագույն կյանքին է արժանի»,- լրագրողներին ասել է Սառան:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի