• Latest news

Պասիվ ծխելը կարող է հանգեցնել էմֆիզեմայի առաջացմանը․ հետազոտություն

14 սեպտեմբերի, 2019  11:14

Պասիվ ծխելը հանգեցնում է բազմաթիվ հիվանդությունների առաջացմանը եւ տարեկան ավելի քան միլիոն մարդ է սպանում։ Կոլորադոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ ծխախոտի ծուխը շնչելը կարող է հանգեցնել թոքերի էնֆիզեմայի առաջացմանը։

Թոքերի էնֆիզեման հիվանդություն է, որի ժամանակ քայքայվում են ալվեոլների բջիջները, եւ թոքերում սկսում է ավելորդ քանակի օդ կուտակվել։

Հետազոտության ընթացքում գիտնականները 5 օր, օրական մի քանի ժամ, առնետներին ենթարկել են ծխախոտի ծխի ազդեցությանը։ Արդյունքում պարզվել է, որ ծխախոտի ծուխը կարող է թոքերում բորբոքային ռեակցիա առաջացնել՝ խախտելով այդ օրգանի ֆունկցիան։

«Չորս ամիս պասիվ ծխելը բավական է, որպեսզի թոքերի հյուսվածքներում զգալի փոփոխություններ սկսվեն»,- նշել են հետազոտության հեղինակները։

Պասիվ ծխելու 4 ամսվա ընթացքում թոքերում դանդաղում է այն անոթների պատերի ներքին բջիջների աճի գործընթացը, որոնք պատնեշ են հանդիսանում արյունատար անոթների ներքին տարածության եւ շրջակա հյուսվածքների միջեւ։ Մասնագետների խոսքերով, նման գործընթաց դիտարկվում է մարդկանց թոքերում՝ նրանց մոտ ՔՕՀ-ի՝ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության առաջացումից որոշ ժամանակ առաջ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի