• Latest news

Ո՞ր սննդակարգը կարող է պաշտպանել ինտելեկտուալ հատկանիշները տարիքի հետ կորցնելուց

14 սեպտեմբերի, 2019  15:52

Միջերկրածովյան սննդակարգը տարիքի հետ արգելակում է ինտելեկտուալ ունակությունների նվազումը, ինչպես պարզել են ամերիկյան Մեն նահանգի եւ Հարավային Ավստրալիայի համալսարանների գիտնականները։

Ինչպես հայտնում են MedicalXpress-ի մամուլի հաղորդագրությունում, 1974թ․ սկսված հետազոտության մեջ վերլուծել են 3400 մարդու տվյալներ, որպեսզի պարզեն միջերկրածովյան սննդակարգի եւ ԱՄՆ-ի տարածքում ապրող տարեց մարդկանց շրջանում կոգնիտիվ ֆունկցիաների միջեւ կապը։

Այդ սննդակարգի միանշանակ առավելությունները ցուցադրող նախորդ հետազոտությունների մեծ մասում մասնակցել են միջերկրածովյան բնակիչներից կամավորներ, այդ իսկ պատճառով ստացված եզրակացությունները համարվում էին ոչ միանշանակ։

Նոր հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ նրանք, ովքեր օգտագործել են միջերկրածովյան սննդակարգի հիմք հանդիսացող մթերքներ (զեյթունի ձեթ, բանջարեղեն, մրգեր, լոբազգիներ, հացահատիկ եւ կարմիր գինի), կոգնիտիվ ֆունկցիաների նվազումը եղել է քիչ կամ չափավոր։ Ընդ որում, գնահատվել է տարածական մտածողությունը, հիշողությունը, ուշադրությունը եւ այլ ցուցանիշներ՝ 5 տարվա ընթացքում։

Հետազոտությունը եղել է դիտողական, այդ պատճառով չի կարելի խոսել սննդի եւ կոգնիտիվ ֆունկցիաների միջեւ միանշանակ պատճառահետեւանքային կապի մասին։ Միաժամանակ, գիտնականներն ընդգծում են, որ ստացված տվյալները, մեծ հավանականությամբ վկայում են, որ միջերկրածովյան սննդակարգն, իրոք, արդյունավետ է ծերունական թուլամտության պրոֆիլակտիկայի համար։

Այլ հետազոտությունները ցույց են տվել, որ  ալկոհոլի չարաշահումը նվազեցնում է կոգնիտիվ ունակությունները, իսկ տարեց հասակում համակարգչից օգտվելու կարողությունը, հակառակը, բարենպաստ ազդեցություն է ունենում մարդկանց ինտելեկտուալ ֆունկցիաների վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի