• Latest news

Տարուց ավելի պատանին անտեսել է ատամնացավը, որի հետեւանքով ծնոտում անցք է առաջացել (ֆոտո)

16 սեպտեմբերի, 2019  15:20

Չինաստանի Չժեցզյան նահանգի Հանչժոու քաղաքից 15-ամյա պատանին խուսափել է ատամնաբույժներից եւ տարուց ավելի դիմացել ատամնացավին: Ավելի ուշ պարզվել է, որ ցավի պատճառն ամենեւին էլ ատամների հետ կապված խնդիրները չէին, այլ ծնոտում ուռուցքը:

AsiaOne-ը հայտնում է, որ ժամանակի ընթացքում պատանու ատամնացավն այնքան ուժգին էր դարձել, որ ազգականները ստիպված էին նրան հիվանդանոց տանել: Նրան ՀՏ հետազոտություն են կատարել եւ պարզել, որ նրա ատամները ցավացել են ամելոբլաստոմայի պատճառով՝ բարորակ ուռուցք, որն ախտահարել էր նրա ստորին ծնոտը: Եվ մինչ պատանին ուշացնում էր բժշկի դիմելը, ոսկորի մեջ բազմաթիվ վնասվածքներ են հայտնվել, այդ թվում՝ խոշոր անցք:

Ուռուցքը հեռացնելու եւ վնասված ծնոտը վերականգնելու համար կատարվել է վիրահատություն: Հիմա պատանին, ում անունը չի հրապարակվում, իրեն լավ է զգում, իսկ նրա ազգականները հույս ունեն, որ նա լիովին կառողջանա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի