• Latest news

Ներարգանդային պարույրը կարող է քաղցկեղից պաշտպանել. հետազոտություն

17 սեպտեմբերի, 2019  09:40

Կանանց շրջանում, որոնց արգանդի մեջ ներարգանդային պարույր է տեղադրվել, ձվարանների քաղցկեղի հավանականությունը 15-32 տոկոսով նվազում է: Այս մասին նշված է UCHealth University of Colorado Hospital-ի գիտնականների նոր հետազոտության մեջ:

Հետազոտության համաձայն՝ պարույրը քաղցկեղի զարգացման հավանականությունը նվազեցնում է՝ անկախ հորմոնային կամ ոչ հորմոնային լինելուց: Ճիշտ է, առայժմ հայտնի չէ, թե պարույրը որքան երկար պետք է մնա կնոջ արգանդի մեջ անհրաժեշտ արդյունքի հասնելու համար եւ այդ արդյունքն ինչ մեխանիզմով է ձեռք բերվում:

Ձվարանների քաղցկեղն անվանում են «լուռ մարդասպան», քանի որ 80 տոկոս դեպքերում այն ախտորոշվում է ուշ փուլերում, երբ արդեն առկա են մետաստազներ, եւ բուժումն արդեն քիչ արդյունավետ է: Իսկ եթե ձվարանների քաղցկեղը վաղ փուլերում է հայտնաբերվում, հիվանդությունը հաղթահարելու հնարավորություններն ավելի շատ են: Կանանց շրջանում բոլոր ուռուցքային հիվանդությունների թվում ձվարանների քաղցկեղը մահացության մակարդակով զբաղեցնում է 5-րդ տեղը, սակայն սա կնոջ վերարտադրողական համակարգի ամենամահաբեր ուռուցքն է:

Ձվարանների քաղցկեղի ախտանշաններն են՝ փորի կայուն ցավը, փքվածությունը, այրոցը, հաճախամիզությունը եւ միզապարկի լիքը լինելու մշտական զգացողությունը: Այս հիվանդությանն առավել հաճախ բախվում են 50-ն անց կանայք, որոնց մոտ դաշտանադադար է սկսվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի