• Latest news

Մարդիկ ավելի արագ են ծերանում աղքատության պատճառով

17 սեպտեմբերի, 2019  14:15

Եթե մարդու կյանքը չորս տարի անցել է աղքատության մեջ, ապա մտավոր առումով եւ ֆիզիկապես նա ավելի շուտ կծերանա նրանց համեմատ, ում բախտը փողի հետ կապված՝ ավելի է բերել։

Մեզանից ոմանք ավելի շուտ են ծերանում, ոմանք՝ ավելի դանդաղ, եւ դա կախված է ոչ միայն գեներից, այլեւ միջավայրի պայմաններից, այսինքն՝ այն բանից, թե ինչպես է մարդն ապրել։ Դե, իսկ այն, թե ինչպես ենք մենք ապրում, հիմնականում կախված է այն բանից, թե ինչքան փող ունենք մենք։ Կոպենհագենի համալսարանի աշխատակիցները European Journal of Ageing-ի իրենց հոդվածում գրում են, որ աղքատությունն արագացնում է ծերանալը։ Հետազոտությանը մասնակցել է միջին տարիքի 550 մարդ։ Ստուգվել է նրանց ֆիզիկական եւ մտավոր վիճակը։ Ստուգել են, թե որքան ուժեղ են նրանք սեղմում բռունցքը կամ որքան կարող են նստել աթոռին ու վեր կենալ 30 վայրկյանում, կամ՝ որքան բարձր կարող են նրանք թռչել. «իմացականն» ստուգող թեստում, օրինակ, պետք էր հիշել լուսանկարների հերթականությունը։ Գնահատել են նաեւ հետազոտության մասնակիցների բորբոքային ֆոնը։ (Իմունային համակարգի բորբոքային ռեակցիան կարող է վկայել ոչ միայն ինչ-որ կոնկրետ վարակի, այլ նաեւ այն մասին, որ օրգանիզմն ինքնին իրեն լավ չի զգում. հայտնի է, որ ընդհանուր բորբոքումն ուժեղանում է ծերանալիս)։

Աշխատանքի հեղինակները կենսաբանական տարիքի տարբերությունները համեմատել են սոցիալ-տնտեսական պայմանների հետ, որոնցում հետազոտության մասնակիցներն ապրել են վերջին 22 տարում (բնականաբար, մեկը մյուսի հետ համեմատել են այնպես, որպեսզի չխանգարեն այլ գործոններ, ինչպիսին են վնասակար սովորությունները, ժառանգական հիվանդությունները եւ այլն)։ Նրանք, ում կյանքը առնվազն 4 տարի աղքատության մեջ է ընթացել, թեստերն ավելի վատ են կատարել. նրանք երկու անգամ քիչ են կարողացել կես րոպեում նստել ու վեր կենալ աթոռից, նրանց ուժն ավելի թույլ է եղել, եւ նրանց դանդաղ ընթացող բորբոքումն ավելի ուժեղ է եղել։ Ընդ որում՝ այդ չորս տարիները պարտադիր չէ, որ իրար հաջորդեն. մարդը կարող էր աղքատության մի քանի շրջան ունենալ, որոնք կարող են ընդմիջվել բարեկեցիկ տարիներով, բայց միեւնույն է՝ ամփոփ աղքատությունը ստիպել է օրգանիզմին ավելի արագ ծերանալ, տեղեկացնում է «Նաուկա ի ժիզն»-ը։

Հիշեցնենք, որ հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են միջին տարիքի մարդկանց, որոնք կարիքի մեջ են ապրել արդեն մեծահասակ լինելով։ Գուցե պատանության տարիներին աղքատությունն ավելի հեշտ է տանել, թեեւ առանց լրացուցիչ հետազոտությունների դժվար է այս հարցում ինչ-որ բան պնդել։ Մյուս կողմից՝ մենք գիտենք, որ մանկական ուղեղն ավելի լավ է աղքատությամբ չփորձել. մի կողմից՝ ծնողների եկամուտների ցածր մակարդակը եւ կրթության բացակայությունը վատ են անդրադառնում երեխաների ուղեղի զարգացման վրա, մյուս կողմից՝ կյանքի վատ պայմանները մանուկ հասակում կարող են նպաստել դեպրեսիայի առաջացմանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի