• Latest news

Հազվադեպ ֆոբիա ունեցող կինը կարող է ուտել միայն հաց ու պանիր

17 սեպտեմբերի, 2019  11:56

29-ամյա Էյփրիլ Գրիֆիթսը անգլիական Նանիթոն քաղաքից (Ուորքշիրի կոմսություն) միայն հաց ու պանիր կարող է ուտել հազվադեպ ֆոբիայի պատճառով։

Ինչպես ներկայացնում է Daily Mirror թերթը, վախն ուտելիքի հանդեպ Էյփրիլի մոտ առաջացել է դեռեւս մանուկ հասակում. նրա սիրտը խառնում էր ցանկացած մթերքից, բացի հաց ու պանրից։ Նա ամեն օր նաեւ երեք մեծ փաթեթ նարնջի հյութ է խմում։

«Երբ ես փորձում եմ ինչ-որ նոր բան փորձել, ինձ մոտ խուճապային գրոհ է սկսվում,- ասել է կինը։- Մարմինս ցնցվում է, եւ ես ահավոր նյարդայնանում եմ»։

Էյփրիլի խոսքով՝ նա վախենում է խեղդվել ուտելիքից, միեւնույն ժամանակ, նրան դուր չի գալիս դրա բաղադրությունը. նա փորձել է ուտել բրինձ, մակարոն եւ բանջարեղեն, բայց ամեն անգամ «տհաճ» բաղադրության պատճառով նրա սիրտը խառնել է։

Երբ բրիտանուհին ծանոթացավ իր սիրեցյալի հետ, անմիջապես նախազգուշացրեց նրան իր սննդային խանգարման մասին։ Նա անընդհատ աղջկան առաջարկում է փորձել ինչ-որ նոր բան, բայց նա չի կարողանում։

Բազմաթիվ բուժզննումները Էյփրիլի մոտ ոչ մի շեղում չեն հայտնաբերել։

«Այնպես եմ ձանձրացել հաց ու պանրից, բայց ոչ մի բուժում չի օգնում։ Ես չեմ կարողանում հաղթահարել այդ վախը,- խոստովանել է նա։- Միակ բանը, որ կարող եմ ուտել հաց ու պանրից բացի, չիփսերն են։ Ինձ դուր են գալիս պանրի ու սոխի, ծովախեցգետինների ու թթվասերի համով չիփսերը»։

2014 թվականին նրան, այնուամենայնիվ, հաջողվեց մի անգամ հաղթահարել վախն ու մի քիչ բրինձ ուտել հիպնոթերապիայի երկու սեանսից հետո։ Բայց 300 ֆունտ ստեռլինգ արժողությամբ սեանսները կնոջ գրպանին հարմար չէին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի