• Latest news

Կինը շահեց դատը՝ սերմնահեղուկի «անորակ» դոնորի պատճառով

17 սեպտեմբերի, 2019  15:23

Ամերիկուհի Դանիել Ռիցոյի համար դոնորական սերմնահեղուկով ԱՄԲ միջամտությունը, առաջին հայացքից, հաջող էր ավարտվել։ Կինը ծննդաբերել էր առողջ երկվորյակ տղաներ եւ որոշ ժամանակ երջանիկ էր։ Այնքան ժամանակ, մինչեւ որ սկսեցին ի հայտ գալ վարքագծի շեղումներ։ Տղաների մոտ աուտիզմ ախտորոշեցին, տեղեկացնում է «Մեդվեստի»-ն։

Ճշմարտության կամ մեղավորների որոնումներում ընկճված մայրը սկսեց տեղեկություններ հավաքել կլինիկայի մասին, որտեղ նրան ԱՄԲ էին արել եւ, մասնավորապես, տեղեկություններ այլ երեխաների մասին, որոնք ծնվել են այդ նույն դոնորից։ Զարմանալի  եւ բավական տհաճ փաստ բացահայտվեց. սերմնահեղուկի այդ դոնորը դարձել է առնվազն 12 երեխայի հայր, եւ բոլորի մոտ աուտիզմ է հայտնաբերվել։

Կինը դիմել է մասնագետների, եւ նրան ասել են, որ հավանականությունը, թե բոլոր երեխաները կհիվանդանան աուտիզմով, նման է այն հավանականությանը, որ բոլոր մայրերը «բացեն բառարանն ու նշեն նույն բառի նույն տառը նույն էջում միեւնույն ժամանակ»։

Դա նշանակում էր, որ երեխաների հիվանդությունը հաստատ ի հայտ է եկել դոնորի սերմնահեղուկի մուտացիայի պատճառով։ Բայց արդյո՞ք գոյություն ունի «աուտիզմի գեն»՝ որպես այդպիսին։

Համաձայն Առողջության ազգային ինստիտուտի (NIH) տվյալների՝ այսօրվա դրությամբ հայտնաբերվել են հարյուրավոր գենետիկ տարբերակներ՝ կապված աուտիկ սպեկտրի հետ։ Դեպքերի մեծ մասում այդ մուտացիաները մեծացնում են աուտիզմի առաջացման վտանգը, բայց չեն պայմանավորում հիվանդության զարգացումը։ Այլ խոսքով՝ գեները սովորաբար խաղում են միայն մասնակի դեր աուտիզմի առաջացման գործում, իսկ մնացածը որոշում են այլ գործոններ՝ բարդությունները ծննդաբերության ժամանակ, ծնողների տարիքը եւ այլն։

Բայց շատ քիչ դեպքերում (2-4 տոկոս) հենց գենետիկ մուտացիաներն են դառնում հիվանդության հիմնական պատճառը։ Ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, Դանիել Ռիցոյի երեխաների մոտ միավորվել են միանգամից երկու նման մուտացիաներ՝ MBD1 եւ SHANK1գեներում։

Թեեւ վերարտադրողական կլինիկաների մեծ մասը ստուգում է դոնորական սերմնահեղուկը մի քանի հարյուր գենետիկ հիվանդությունների գծով, աուտիզմի թեստեր գոյություն չունեն։

Արդյունքում՝ կինը դատի տվեց կլինիկան սերմնահեղուկի բանկի պատճառով։ Հայցում նա պահանջներ էր ներկայացրել աուտիզմի թեստի բացակայության մասով եւ  պնդում էր, որ դոնորի պրոֆիլում նշված էր կեղծ տեղեկատվություն։ Օրինակ, դոնորի մոտ իրականում չի եղել պրոֆիլում հայտարարագրված վկայականը բարձրագույն կրթության մասին, բայց փոխարենը եղել է Հիպերակտիվության եւ ուշադրության պակասի ախտանիշ, որի մասին պրոֆիլում համեստաբար լռել են։ Դանիել Ռիցոն 250 հազար դոլարի հայց է շահել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի