• Latest news

Անանուխով էլեկտրոնային ծխախոտներում վտանգավոր կոնցեռոգեն են գտել

17 սեպտեմբերի, 2019  20:33

Անանուխով էլեկտրոնային ծխախոտներում քաղցկեղ առաջացնող քիմիական նյութի բարձր մակարդակ են հայտնեբերել։ Խոսքը «պուլեգոն» կոչված բաղադրիչի մասին է, որը կապված է միզապարկի եւ լյարդի ուռուցքների հետ։ Այս մասին նախազգուշացնում են Դյուկի համալսարանի գիտնականները։

Պուլեգոնը եթերային յուղերի բնական բաղադրիչ է, որը արտադրվում է նաեւ սինթետիկ եղանակով։ Այն հաճախ օգտագործում են արոմաթերապիայի համար յուղերում, քանի որ անանուխի կայուն բույր է ապահովում։ Այդ նյութն անցյալ տարի արգելված էր օգտագործել սննդամթերքների մեջ։ Այժմ, սակայն, գիտնականները էլեկտրոնային ծխախոտների մեջ են գտել պուլեգոնի ոչ անվտանգ մակարդակ։

Գիտնականները փորձել են հայտնաբերել թոքերի հիվանդությունների պատճառը, որոնց բախվում են Ամերիկայի էլեկտրոնային ծխախոտ օգտագործող բնակիչները։ Թոքերի վնասվածքներով ավելի քան 400 մարդ հայտնվել է հիվանդանոցներում, եղել են նաեւ մահվան դեպքեր։ Ներկա պահին գույություն ունի այդ հիվանդությունների ծագումը բացատրող միայն մի քանի տեսակետ, որոնց թվում՝ յուղերի եւ վիտամին Е-ի հիման վրա անօրինական նյութերի եւ կանեփի օգտագործումը։ Սակայն տուժածներից շատերը չեն գնել այդ նյութերը եւ օգտվել են այն բույրերից, որոնք ձեռք են բերել պաշտոնական խանութներում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի