• Latest news

Հանելուկային հիվանդության պատճառով 2-ամյա աղջիկը դադարել է աճել

18 սեպտեմբերի, 2019  09:36

Շոտլանդական Ալնես քաղաքից 2-ամյա Ադելին Դեւիդսոնը դադարել է աճել հիվանդության պատճառով, որը բժիշկները դեռեւս չեն կարողանում ախտորոշել:

Daily Mirror պարբերականը հայտնում է, որ աղջիկը լույս աշխարհ է եկել 2016 թվականի նոյեմբերին: Շուտով նրա մոտ հայտնաբերվել է աղիքային անանցանելիություն եւ վիրահատություն է կատարվել:

Այդ ժամանակ նրա առողջությունը ժամանակավորապես բարելավվել է, բայց ավելի ուշ նրա 25-ամյա մայրը՝ Ստեֆը, նկատել է, որ աղջիկը չափազանց գունատ է: Կինը որոշել է Ադելինին տանել մանկաբույժի մոտ, սակայն հաջողվել է ընդունելություն ստանալ միայն 2019 թվականի փետրվարի 5-ին: Բժիշկը արյան անալիզ է կատարել եւ ենթադրել, որ աղջկա մոտ լեյկեմիա է: Սակայն հետագա անալիզներն ախտորոշումը չեն հաստատել:

Ադելինին տեղափոխել են ավելի խոշոր հիվանդանոց եւ կատարել մի շարք անալիզներ , որոնք ցույց են տվել, որ նրա օրգանիզմում ցածր են թրոմբոցիտների, էրիթրոցիտների եւ լեյկոցիտների մակարդակները, ինչի պատճառով նրա մաշկը գունատ է, առկա է ուժասպառություն, շնչառության խնդիրներ եւ մարմնի վրա կապտուկներ:

Մարտին բժիշկները հանգել են այն եզրակացության, որ աղջկա ախտանշաններից միայն մի քանիսն են նման միելոդիսպլազիային, արյան քաղցկեղին եւ ոսկրածուծի աշխատանքի խանգարմանը, սակայն այս հիվանդություններից ոչ մեկը լիովին չի արտացոլում Ադելինի վիճակը:

Այս պահին աղջիկը ոսկրածուծի շտապ փոխպատվաստման կարիք ունի, բայց առայժմ չի գտնվել համապատասխանող դոնորը: Նրան պարբերաբար արյան փոխներարկում են կատարում, կյանքի տեւողությունը երկարացնելու համար:

Հանելուկային հիվանդության պատճառով աղջկա օրգանիզմը դադարել է զարգանալ, եւ նա հիմա իր տարեկիցներից արտաքինով շատ ավելի փոքր է երեւում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի