• Latest news

Ամեն 40 վայրկյանը մեկ աշխարհում ինքնասպանություն  է կատարվում. ԱՀԿ

18 սեպտեմբերի, 2019  10:45

Բարձր եկամուտ ունեցող երկրներում տղամարդիկ երեք անգամ ավելի հաճախ են ինքնասպանություն գործում, քան կանայք։ Աշխարհի 38 երկրում զբաղվում են ինքնասպանությունների ռազմավարական կանխարգելմամբ։

Աշխարհում ամեն տարի ինքնասպան է լինում 800 հազար մարդ, իսկ յուրաքանչյուր 40 վայրկյանում տեղի է ունենում ինքնասպանության մեկ դեպք։ Ինքնասպանություններ ամենից շատ կատարվում են Գայանայում, Ռուսաստանում, ինչպես նաեւ Լիտվայում, Լեսոտոյում, Ուգանդայում, Շրի Լանկայում, Հնդկաստանում, Ճապոնիայում եւ Հարավային Կորեայում։ Վիճակագրությունը ներկայացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Զեկույցում նաեւ ասվում է, որ 2010-2016 թվականներին ինքնասպանությունների թիվը նվազել է 9,8 տոկոսով, հավանաբար կապված այն բանի հետ, որ աշխարհի 38 երկիր զբաղվում է ինքնասպանությունների ռազմավարական կանխարգելմամբ, բայց եւ այնպես, վիճակագրությունը, ինչպես եւ նախկինում, մխիթարական չէ, եւ ԱՀԿ-ում կարծում են, որ որքան հնարավոր է ավելի շատ երկրներ պետք է նման ռազմավարություն մշակեն։

Տեղեկացվում է, որ բոլոր ինքնասպանությունների 79 տոկոսը բաժին է ընկնում ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներին։ Ցուցանիշը համեմատաբար բարձր է եկամտի բարձր մակարդակ ունեցող երկրներում եւ կազմում է 11,5՝ 100 հազար մարդու հաշվով։

Հետաքրքիր է, որ բարձր եկամուտ ունեցող երկրներում տղամարդիկ երեք անգամ ավելի հաճախ են ինքնասպանություն գործում, քան կանայք, իսկ ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրներում՝ մոտավորապես նույն քանակությամբ։

Ինքնասպանությունը 18-29 տարեկան երիտասարդների մահվան երկրորդ գլխավոր պատճառն է (առաջին տեղում ՃՏՊ-ն է)։ Եթե վերցնենք 15-19 տարեկաններին, ապա աղջիկների պարագայում ինքնասպանությունը նույնպես երկրորդ տեղում է հղիության եւ ծննդաբերական բարդություններից հետո, իսկ տղաների պարագայում՝ երրորդը ՃՏՊ-ից ու միջանձնային բռնությունից հետո։

Ինքնասպանության ամենատարածված միջոցներից առանձնացնում են կախվելը, պեստիցիդներով թունավորվելը եւ հրազենի օգտագործմամբ ինքնասպանություն գործելը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի