• Latest news

Աղտոտված օդի մուրը թափանցել է կանանց ընկերք

18 սեպտեմբերի, 2019  14:04

Աղտոտված օդի մրի միկրոմասնիկները, որոնք կանայք շնչել են հղիության ժամանակ, հայտնաբերվել են նրանց ընկերքում բելգիացի գիտնականների կողմից։ Հետազոտողները կասկածներ ունեն, որ այդ մասնիկները կարող են բացասաբար ազդել նորածինների առողջության վրա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Nature Communications-ին։

Մուրը, որն օդում է հայտնվում օրգանական վառելիքի ոչ լրիվ այրման հետեւանքով, տարբեր կերպ է ազդում մարդկանց առողջության վրա։ Տարբեր հետազոտողներ խոսում են այն մասին, որ շնորհիվ իրենց ոչ մեծ չափերի՝ այդ մասնիկները մեր շնչած օդի հետ հայտնվում են ոչ միայն թոքերում, այլեւ այլ օրգաններում, մասնավորապես՝ ուղեղում։ Նման մասնիկներ հայտնաբերելով առողջ մարդկանց մեզի մեջ՝ բելգիացի գիտնականները որոշել են պարզել, թե էլ որտեղ կարող են դրանք հայտնվել։

Հեղինակները որոշել են իրենց ընտրությունը կանգնեցնել ընկերքի վրա։ Չնայած այն մարդու ամենապաշտպանված օրգաններից է (պտուղը վնասակար մասնիկներից պաշտպանվում է հատուկ պատնեշով)՝ ավելի վաղ հետազոտությունները ցույց են տվել, որ մրի մասնիկները, այնուամենայնիվ, կարող են թափանցել ընկերք։ Սակայն այդ աշխատանքները սահմանափակվել են կամ «փորձանոթի» բջիջներով, կամ կենդանիների վրա կատարված հետազոտություններով։ Ուստի, բելգիացի գիտնականները որոշել են հետազոտել կենդանի մարդկանց։

Դրա համար նրանք հետազոտել են 28 հղի կանանց։ Նրանցից 23-ին նրանք սկսել են հետեւել արդեն հղիության ուշ շրջանում, եւ վերցրել են ընկերքի անալիզներ արդեն ծննդաբերությունից հետո։ Ընկերքի եւս 5 նմուշ գիտնականները վերցրել են այն կանանցից, ովքեր ժամկետից շուտ են ծննդաբերել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի