• Latest news

5 կալորիական, բայց օգտակար մթերք թեթեւ նախաճաշի համար

18 սեպտեմբերի, 2019  19:30

Ոմանք սիրում են թեթեւակի նախաճաշել թխվածքով, կոնֆետով եւ այլ քաղցրեղենով, բայց դա այնքան էլ լավ գաղափար չէ ըստ մասնագետների։ Եթե ձեզ օրվա ընթացքում հարկավոր են կալորիական, էներգիայով հարուստ, բայց եւ օգտակար թեթեւ ուտելիքներ, ուշադրություն դարձրեք հետեւյալ առաջարկներին.

Չիայի սերմեր

Չիայի սերմերը պարունակում են սպիտակուցներ, ինչպես նաեւ բավականաչափ կալցիում, երկաթ, ցինկ, մանգան, մագնիում, В վիտամիններ եւ ֆոլատներ։ Այդ սերմերն օգնում են բարելավել աղեհամակարգի, սրտի եւ մարսողական համակարգի աշխատանքը։

Դդմի կորիզներ

Դդմի կորիզները պարունակում են սպիտակուցներ, վիտամիններ, հանքանյութեր եւ հակաօքսիդանտներ։ Դրանք կարելի է ուտել նաեւ հում վիճակում կամ էլ ավելացնել սմուզիներում կամ աղցաններում։

Նուշ

Նուշն օգտակար է ուղեղի եւ սրտի համար, այն նաեւ, որքան էլ տարօրինակ է, օգնում է նիհարել։ Դրանում պարունակվում են սննդային հյուսվածքներ եւ սպիտակուցներ։

Հունական ընկույզ

28 գրամ քաշով միջին վիճակագրական հունական ընկույզը պարունակում է 4 գրամ սպիտակուց, ինչպես նաեւ օգտակար ճարպաթթուներ։ Ավելի ճիշտ է այն ուտել հում եւ թարմ վիճակում։

Արեւածաղկի սերմեր

Արեւածաղկի սերմերը սպիտակուցի լավ բուսական աղբյուր են։ Դրանք պարունակում են նաեւ Օմեգա-3 ճարպաթթուներ եւ հյուսվածքներ։ Բայց հիշեք, որ չի կարելի չարաշահել դրանք, քանի որ արեւածաղկի սերմերը բավական կալորիական են։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի