• Latest news

Դիաբետը կարելի է կանխատեսել 8 տարեկանում

19 սեպտեմբերի, 2019  22:36

Դեռ վաղ հասակից արյան մեջ կան երկրորդ տեսակի շաքարային դիաբետի ցուցիչներ։ Բրիտանացի գիտնականների հայտնագործությունը կօգնի տասնամյակներ առաջ, մինչեւ ախտանշանների ի հայտ գալը բացահայտել ռիսկի խմբի պացիենտներին, տեղեկացնում է HighTech+-ը։

Բրիտանացի գիտնականները վերլուծել են հետազոտության 4000 մասնակիցների տվյալները՝ գնահատելով յուրաքանչյուր կամավորի գենետիկ եւ մետաբոլիկ առանձնահատկությունները։ Նրանց աշխատանքն ապացուցել է, որ երկրորդ տեսակի շաքարային դիաբետի վաղ ախտանշանները կարելի է տեսնել ութ տարեկանում։

Թիմը կենտրոնացել է շաքարային դիաբետի ռիսկի գենետիկ գործոնների ուսումնասիրման վրա, իսկ հետո այդ տվյալները համեմատել է մետաբոլիզմի (գնահատվել է ըստ արյան) ցուցիչների հետ կյանքի սկզբում։ Գիտնականներն ընդհանուր առմամբ ուսումնասիրել են 162 գենետիկ տարբերակ, ինչպես նաեւ ավելի քան 200 մետաբոլիկ գործոններ մասնակիցների կյանքի ընթացքում՝ 8, 16, 18 եւ 25 տարեկանում։

Դիաբետի ռիսկի ամենավաղ ցուցիչը՝ «լավ» խոլեստերինի» մակարդակը, բարձր խտության լիպոպրոտեիններն են։ Ռիսկի խմբում գտնվողների համար այն ցածր է արդեն ութ տարեկանում, վկայել են դիտարկումները։

Հետագայում՝ 16-18 տարեկանում, այս փոփոխություններն ունեցող կամավորների մոտ հայտնաբերվել են «վատ» խոլեստերինի ավելի բարձր մակարդակներ՝ ցածր խտության լիպոպրոտեիններ, ինչպես նաեւ մի շարք այլ անոմալ մետաբոլիկ ցուցիչներ։

«Եթե մենք ցանկանում ենք կանխել դիաբետը, պետք է հասկանանք օրգանիզմում դրա առաջացման փուլերը»,- ասել է հետազոտության համահեղինակ Ջոշուա Բելը։ Իմանալով դիաբետի վաղ նշանների մասին՝ կարելի է  կանխարգելել հիվանդությունն ու դրա ծանր բարդությունները, ամփոփել է գիտնականը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի