• Latest news

Սպորտով զբաղվելը դանդաղեցնում է Ալցհեյմերի հիվանդության զարգացումը. հետազոտություն

19 սեպտեմբերի, 2019  16:20

Շաբաթը մի քանի անգամ սպորտով զբաղվելը կարող է դանդաղեցնել Ալցհեյմերի հիվանդության զարգացումը ռիսկի գոտում գտնվող մարդկանց համար։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ Տեխասի Հարավարեւմտյան բժշկական կենտրոնի գիտնականները։

Ինչպես տեղեկացվում է MedicalXress-ի մամլո ամփոփագրում, գիտնականները հետազոտությունն իրականացրել են 55 տարեկանից բարձր 70 մարդու մասնակցությամբ։ Ինչպես պարզվել է, հիպոկամպում բետա-ամիլոիդների կուտակումներ ունեցող մարդկանց մոտ (դա համարվում է Ալցհեյմերի հիվանդության տարբերակիչ գիծը) կանոնավոր աերոբային մարզումների արդյունքում մեկ տարվա ընթացքում հիվանդության զարգացումը դանդաղում է։

Թեեւ վարժությունները չեն կանխել ամիլոիդային բծերի առաջացումը, որոնք, ինչպես ընդունված է կարծել, կարեւոր դեր են խաղում նեյրոնների վերացման գործում, դրանք արդյունավետ են հիվանդության վաղ փուլերում եւ արգելակում են դրա զարգացումը։

Ինչպես հայտնի է, ֆիզիկական պատրաստվածության ցածր մակարդակ ունեցող մարդկանց մոտ կենսականորեն կարեւոր նյարդային հանգույցների ծավալն ուղեղում, որոնք կոչվում են սպիտակ նյութ, ավելի արագ է նվազում, քան ֆիզիկապես ակտիվների մոտ։ Մկների վրա փորձերի արդյունքները ցույց են տվել, որ վարժությունները հարաբերակցվում են հիպոկամպի՝ ուղեղի այն հատվածի վիճակի ավելի դանդաղ վատթարացման հետ, որը պատասխանատու է երկարաժամկետ հիշողության ձեւավորման համար։

Գիտնականները նախատեսում են եւս մեկ հետազոտություն կատարել 600 տարեց մարդկանց մասնակցությամբ, որոնց մոտ մեծ է Ալցհեյմերի հիվանդության առաջացման ռիսկը։ Հետազոտության նպատակն է լինելու պարզել, թե կարող են արդյոք աերոբային վարժությունները եւ բարձր արյան ճնշումն իջեցնող դեղերի ընդունումն օգնել պահպանել ուղեղի ծավալն ու իմացական կարողությունները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի