• Latest news

Ո՞ր դեղերն են միանգամայն անօգուտ մրսածության բուժման համար

19 սեպտեմբերի, 2019  20:25

Շատ դեղեր, որոնք մարդիկ օգտագործում են մրսածության ու սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար, միանգամայն անօգուտ են, հավաստիացնում է ընդհանու պրակտիկայի բժիշկ Իրինա Դոբրեցովան։

«Վեչերնյայա Մոսկվա» պարբերականի հարցազրույցում բժիշկն ասել է, որ միջին վիճակագրական մարդու մոտ մրսածությունը եւ սուր շնչառական վիրուսային վարակները տեւում են մոտ մեկ շաբաթ, այդ ընթացքում օրգանիզմի պաշտպանական համակարգերն իրենք են հաղթահարում վարակը։

Միեւնույն ժամանակ, մրսածության բուժման համար իբր իմունիտետը «բարձրացնող» դեղերի ընդունումն անիմաստ է։ Բանն այն է, որ իմունիտետի թուլացումը՝ իմունադեֆիցիտը, հազվադեպ հիվանդություն է, որը պահանջում է բժիշկների ուշադրությունը։ Մնացած բոլոր դեպքերում, եթե մարդը չունի բնածին կամ ձեռքբերովի իմունադեֆիցիտ, նրա իմունիտետը, ամենայն հավանականությամբ, կարգին է, եւ այն «բարձրացնելու» կարիք չկա։

«Ամենաանօգուտն այն ամենն է, ինչ վերաբերում է իմունամոդուլյատորներին եւ իմունախթանիչներին»,- ասել է մասնագետը։

Բժիշկը նաւե խորհուրդ է տալիս տեղային ցավերի ժամանակ չօգտագործել ոչ ստերոիդ միջոցներ. այդ միջոցներն ունենում են կողմնակի ազդեցություններ, որոնցից են ստամոքսի եւ երիկամների հիվանդությունները։

Ինչ վերաբերում է վիտամիններին, որոնք հաճախ խորհուրդ են տալիս ընդունել մրսածության հիվանդությունների սեզոնին, բժիշկը նշել է. իսկապես օգտակար վիտամիններից է D վիտամինը, միայն դա այսօր համեմատաբար լավ ապացուցողական բազա ունի։ Բայց այն ընդունելուց առաջ անհրաժեշտ է հանձնել արյան մեջ դրա պարունակությունը պարզելու անալիզ։ Իսկ հենց այնպես գնել ու խմել վիտամիններ մասնագետը խորհուրդ չի տալիս։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի