• Latest news

Անգլիայում եւ Ուելսում ռեկորդային աճել է «Ա» դասի թմրանյութեր օգտագործող մարդկանց թիվը

20 սեպտեմբերի, 2019  22:40

Անգլիայում եւ Ուելսում ռեկորդային աճել է «Ա» դասի թմրանյութեր՝ կոկաին եւ էքստազի օգտագործող մարդկանց թիվը, հայտնում է PA-ն։ 

Ներքին գործերի նախարարության տվյալներով, 2018-2019թթ․ 16-59 տարեկանների 3,7 տոկոսն ընդունել է այդ թմրանյութերից, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 1996-ից (2,6 տոկոս) սկսած, երբ սկսվեց հաշվառումը: Դա, Անգլիայում եւ Ուելսում հետազոտությունների արդյունքների համաձայն, կազմում է մոտ 1,3 միլիոն մարդ։

Հետազոտության մեջ նշվում է, որ կա «Ա» դասի թմրայնյութերի օգտագործման աճի միտում, մանավանդ 16-24 տարեկան դեռահասների շրջանում»։ Դա հիմնականում պայմանավորված է կոկաինի եւ էքստազիի փոշու օգտագործման աճմամբ։

Թմրանյութերի ընդհանուր օգտագործումը նույնպես շատացել է։ 16-59 տարեկան 11 մեծահասակներից մոտ 1-ը անցյալ տարի արգելված նյութեր է ընդունել։

Տվյալները նաեւ ցույց են տվել, որ թմրանյութեր օգտագործող 20 տարեկանից բարձր մարդկանց թիվն անցյալ տարի աճել է մոտ 3 տոկոսով՝ կանեփի, ամֆետամինի եւ կոկաինի օգտագործման աճի ֆոնին։

Հարցումները ցույց են տվել, որ 25-29 տարեկանում թմրանյութերի օգտագործումը մեծացել է՝ 2017-2018թթ․ 13,5 տոկոսից 2018-2019թթ․ հասնելով 16,4 տոկոսի։

Բարեգործական Addaction կազմակերպության տնօրեն Կառեն Թիրելը կարծում է, որ վիճակագրությունը ճշգրիտ ցույց է տալիս, թե որքան է շատացել թմրանյութերի օգտագործումը։ Նրա խոսքերով, երկրի մոտեցումը թմրահանցագործության դեմ պայքարին եւ բուժման ֆինանսավորմանը իրավիճակի իսկությունը չի արտացոլում։

Ինչպես եւ նախորդ տարիներին, կանեփը մնում է ամենատարածված թմրանյութը՝ հարցվածների 7,6 տոկոսը հայտարարել է, որ օգտագործել է այն անցյալ տարի, ինչը կազմում է մոտ 2,6 մլն մարդ։ Կոկաինը երկրորդ տեղում է (2,9%), ինչը կազմում է 97 000 մարդ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի