• Latest news

Մարդկանց մեծ մասը չգիտի, որ միգրենով է տառապում

21 սեպտեմբերի, 2019  20:38

Միգրենը կարելի է արդյունավետ կերպով կառավարել: Ըստ հետազոտողների, սակայն, պացիենտները չեն ճանաչում ախտանշանները, ինչի պատճառով սխալ բուժում են ստանում, հայտնում է Medical Press-ը:

Հոգեբանության հետազոտական դպրոցի բժիշկ Սթեֆանի Գուդհյուն ասում է, որ կատարված հետազոտությունն ընդգծում է հանրային առողջապահության քարոզարշավի անցկացման անհրաժեշտությունը հանրույթներին միգրենի բուժման մեթոդների եւ առանձնահատկությունների որոշման մասին տեղեկացնելու համար:

«Միգրենն ավելին է, քան գլխացավը: Սա անհավանականորեն հաշմող հիվանդություն է, որը նույնքան անհավանականորեն տարածված է՝ բնակչության մոտ 15 տոկոսը տառապում է միգրենով,- նշել է նա: - Յուրահատկությունն այն է, որ նյարդաբանական վիճակների շարքում միգրենը ամենաչախտորոշված կամ սխալ ախտորոշված վիճակներից է: Մարդկանցից շատերի մոտ առկա է միգրեն, բայց նրանք դրա գոյությունը չեն գիտակցում: Մարդիկ մտածում են, որ գլխացավը խնդիր չէ, իսկ միգրենը սոսկ գլխացավ չէ: Դա շատ ավելի ուժգին ցավ է, որը կարող է ուժասպառ անել»:

Հետազոտությունը ցույց է տվել, որ միգրենով տառապող յուրաքանչյուր հինգերորդ մարդը տեղյակ չէր կանխարգելող դեղամիջոցների մասին, ներառյալ բոտոքսը, որոնց կարող է հասանելիություն ունենալ: Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ յուրաքանչյուր հինգերորդ մարդը չգիտեր հզոր դեղամիջոցներով բուժվելու հետ կապված վտանգներից ոչ մեկի մասին, որոնք հաճախ օգտագործվում են այս հիվանդության բուժման համար:

«Հզոր դեղերը կարող են կարճաժամկետ հեռանկարում ցավը զգալիորեն մեղմել, սակայն դրանք օգտագործելիս այլ ռիսկեր էլ կան»,- ասում է Գուդհյուն:

Նրա խոսքով՝ պրակտիկ բժիշկների խնդիրն այն է, որ չկա ընդհանուր կենսաբանական մարկեր, որը ցույց կտար միգրենը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի