• Latest news

Չինացի գիտնականները մշակում են դեղամիջոցներ նեյրոպատիկ ցավի դեմ

22 սեպտեմբերի, 2019  11:50

Չինացի գիտնականները ստեղծել են նեյրոպատիկ ցավի դեմ դեղամիջոց, որը R419 կոդային անվանման տակ արդեն կլինիկական փորձարկման փուլում է, հաղորդում է Գիտությունների չինական ակադեմիան:

Xinhua-ի հաղորդմամբ՝ նեյրոպատիկ ցավը քրոնիկ ցավ է, որն առաջացել է նյարդերի վնասվելու կամ նյարդային համակարգի հետ խնդիրների հետեւանքով: Այն նկարագրվում է որպես սուր կամ այրող ցավ: Այդպիսի ցավը կարող է լինել վարակի, դիաբետի, քիմիաթերապիայի եւ վիրահատության արդյունք:

Ցավի այդ տեսակը հանդիպում է տարեց մարդկանց շուրջ 50 տոկոսի եւ օնկոլոգիական հիվանդների ավելի քան կեսի մոտ: Այդպիսի ցավի դեմ սովորական ցավազրկողներն ունեն ցածր արդյունավետություն:

R419-ը, իր հերթին, ապացուցել է արդյունավետությունն այն դեպքերում, երբ ցավը նյարդերի վնասվելու հետեւանք է: Դեղամիջոցը ոչ միայն օգնել է ցավազրկել, այլեւ եղել է անվտանգ: Տեսականորեն այն կարող է փոխարինել օփիոդային միջոցները, սակայն կպահանջվի ժամանակ նախքան դրա՝ շուկայում հայտնվելը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի