• Latest news

Թունավոր սարդի խայթոցից հետո կնոջ ձեռքին 4 սանտիմետրանոց անցք է մնացել (ֆոտո)

23 սեպտեմբերի, 2019  09:42

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ստորեւ ներկայացված լուսանկարները ձեզ կարող են տհաճ կամ սարսափելի թվալ

49-ամյա Լուիզան Մեծ Բրիտանիայից հիվանդանոցում հայտնվեց թունավոր սարդի կծելուց հետո։ Նրա կյանքին ոչինչ չի սպառնում, բայց ձեռքի վրա մի մեծ անցք է մնացել։

Ինչպես տեղեկացնում է Metro-ն, կնոջը կծել է ստեատոդ-սարդը, որը հայտնի է նաեւ որպես կեղծ այրի։ Այն թաքնվել էր բազմոցի բարձի մեջ եւ կնոջը կծել է այն ժամանակ, երբ նա մաքրություն էր անում ամառային տնակում եւ բարձը դրել էր թեւի տակ։

Կինը բժշկի չէր դիմել, քանի որ խայթոցը վտանգավոր չէր համարել։ Բայց հաջորդ օրը նրա ձեռքն սկսել էր ցավել, իհարկե, Լուիազան նորից որեւէ բան չէր արել։ 2 օր անց խայթոցի տեղում գոլֆի գնդակի չափ այտուց էր առաջացել, իսկ ցավն այնքան էր սաստկացել, որ Լուիզան ցավազրկող էր խմել։ Նա, վերջապես, գնացել էր բժշկի, որն էլ նրան հիվանդանոց էր ուղարկել։

Լուիզան տասը րոպեանոց վիրահատության ենթարկվեց, որի ժամանակ բժիշկները հեռացրին ստեատոդի թույնից մահացած հյուսվածքները։ Արդյունքում՝ կնոջ ձեռքին, թեւատակից մի փոքր վերեւ, մոտ 4 սանտիմետրանոց անցք մնաց։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի