• Latest news

Գիտնականները նշել են կյանքը երկարացնող պարզ մթերքներ

23 սեպտեմբերի, 2019  13:19

Որոշակի օրինաչափություն կա մարդկանց սննդակարգի եւ կյանքի տեւողության միջեւ. կարծիք կա, որ որոշ մթերքներ երկարացնում են կյանքի տեւողությունը։

Սննդագետ Մարիյաթ Մուխինան «Արգումենտի ի ֆակտի» թերթին ասել է, որ խոսքն առաջին հերթին այն մթերքների մասին է, որոնք պարունակում են հակաօքսիդանտներ՝ նյութեր, որոնք դիմակայում են ԴՆԹ-ն քայքայող եւ բջիջների մահանալուն նպաստող ազատ ռադիկալներին։

Շատ հակաօքսիդանտներ է պարունակում կանաչ թեյը, որը նաեւ միզամուղ է, նյութափոխանակության կատալիզատոր։

Այնուհետեւ գալիս են խուրման եւ փշարմավը. խուրման պարունակում է 23 ամինաթթու, այդ թվում՝ տրիպտոֆան, որը կայունացնում է հոգեկանն ու բարձրացնում տրամադրությունը, իսկ փշարմավը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին А, որը դանդաղեցնում է ծերացումն ու մասնակցում օրգանիզմի իմունային պրոցեսներին։

Հետո հաջորդում է հապալասը, որում կան հակաուռուցքային ակտիվությամբ նյութեր՝ անտոցիաններ։ Հաջորդը լոլիկն է, որը, շնորհիվ լիկոպին հակաօքսիդանտի, օգնում է հաղթահարել շատակերությունն ու պաշտպանում է ավելորդ քաշ հավաքելուց։

Սննդաբանը կյանքը երկարացնող մթերքներից է համարում նաեւ թթու կաթնամթերքները, որոնց բաղադրության մեջ են մտնում օգտակար ամինաթթուներ, վիտամիններ եւ կալցիում։

Նշենք, որ սննդաբաժնում հակաօքսիդանտների ավելցուկը նույնպես առանձնապես օգտակար չէ. վերջերս նկարագրվել է մի դեպք, երբ հակաօքսիդանտների մեծ քանակությունը սննդաբաժնում վնասել է տղամարդու երիկամները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի