• Latest news

Իսրայելում մշակված ինքնատիպ էկզոկմախքը ԱՄՆ սննդամթերի եւ դեղամիջոցների վարչության հավանությանն է արժանացել

30 հունիսի, 2014  12:43

Իսրայելական ReWalk սթարթափի վերջին նորարարությունը` կաթվածահար հիվանդներին ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորություն ընձեռող առաջին էկզոկմախք-ռոբոտը սննդամթերքի եւ դեղամիջոցների նկատմամբ վերահսկողություն իրականացնող ԱՄՆ դաշնային գործակալության հավանությանն է արժանացել:

Փորձագետների գնահատմամբ, սարքը ոչ միայն ստացիոնար պայմաններում, այլ նաեւ` տանը կարելի է օգտագործել: Գոտկատեղից ներքեւ կաթվածի ենթարկված հիվանդները, նորույթի շնորհիվ, կարող են հենակների վրա հավասարակշռություն պահպանել եւ անվտանգ տեղաշարժվել, հաղորդում է «The Times Of Israel»-ը:

Գյուտի հեղինակը` վթարի արդյունքում հաշմանդամի սայլակին գամված Ամիթ Գոֆերը, շուրջ 10 տարի նպատակաուղղված աշխատանք է տարել` քայլելու կարողությունը վերականգնելու համար:

2014թ. հունիս ամսին Forbes ամսագիրը ReWalk-ի անունը աշխարհը դեպի լավը փոխող  լավագույն 10 բժշկական սթարթափների ցանկում է ներառել:

Համակարգն իրենից կոնքերի, ծնկների եւ ոտնաթաթերի շարժումները վերահսկող հատուկ շարժիչներով զինված տարրերի համադրություն է ներկայացնում. 21 կգ քաշ ունեցող մետաղապատ էկզոկմախքի կազմի մեջ նաեւ շարժման տվիչներ են ներառված: Հատուկ կոստյումը համակարգիչ եւ մարտկոց ընդգրկող ուսապարկի օգնությամբ հիվանդի կոնքերից եւ ուսերից է ամրացվում:

Ողնուղեղի տարբեր վնասվածքներ ունեցող հիվանդների համար նախատեսված էկզոկմախքը ներկայումս հասանելի է Իսրայելում, ԱՄՆ-ում, Թուրքիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում եւ Ավստրիայում: Սարքի գինը մոտ 70 հազար ԱՄՆ դոլար է կազմում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի