• Latest news

Սպիտակեցնող կրեմները կարող են թունավոր լինել

1 հոկտեմբերի, 2019  21:27

Սպիտակեցնող կրեմները կարող են նույնքան թունավոր լինել, որքան ներկը հեռացնելու միջոցները, անհրաժեշտ է ցանկացած գնով խուսափել դրանցից՝ զգուշացնում է Մեծ Բրիտանիայի տեղական ինքնակառավարման ասոցիացիան, հաղորդում է CNN-ը:

Կազմակերպության հայտարարության մեջ ասվում է, որ կրեմները «գործում են ներկը հեռացնելու միջոցի նման եւ մեծացնում են քաղցկեղի առաջացման ռիսկը»:

Մաշկը սպիտակեցնող շատ ապրանքներ արգելված են Մեծ Բրիտանիայում վնասակար բաղադրիչների պատճառով, սակայն արգելված ապրանքների վերջին առգրավվումը ցույց է տվել, որ դրանք դեռեւս վաճառվում են:

Այդ ապրանքների մեծ մասը ներառում է արգելված բաղադրիչ՝ հիդրոխինոն. այս բաղադրիչը օգտագործվում է մաշկը սպիտակեցնող կոսմետիկայի մեջ: Այն մեծացնում է քաղցկեղի առաջացման ռիսկն ու վնասում լյարդն ու երիկամները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ սնդիկը եւս տարածված արգելված բաղադրիչներից է, որը կարող է մանրէական եւ սնկային վարակների հանդեպ կայունության նվազեցում, լյարդի վնասում, դեպրեսիա կամ փսիխոզ առաջացնել:   

Բնական եւ անվտանգ բաղադրիչներով մաշկը սպիտակեցնող կրեմներն օրենքով արգելված են, սակայն թանկ են, ինչը մեծացնում է արգելված ու վտանգավոր ապրանքների պահանջարկը: Այդ ապրանքների վաճառքով զբաղվող ընկերությունների ղեկավարները կարող են տուգանվել մինչեւ 20 000 ֆունտ ստերլինգի չափով (մոտ 24 500 դոլար) եւ մինչեւ 1 տարվա ազատազրկման դատապարտվել:

Ըստ կանխատեսումների՝ 2024-ին այն կհասնի 31,2 մլրդ դոլարի, հատկապես՝ Ասիայում, Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի