• Latest news

Պարզվել է՝ կարմիր գինին օգտակար է մարսողական համակարգի համար

1 հոկտեմբերի, 2019  23:48

Լոնդոնի թագավորական քոլեջի հետազոտողները նշում են, որ նրանք, ովքեր կարմիր գինի են նախընտրում, ավելի առողջ աղիքներ ունեն: Բացի այդ, նրանք քիչ են հակված ավելորդ քաշին եւ «վատ» խոլեստերինին, հաղորդում է Naked-science-ը՝ հղում անելով Gastroenterology-ին:

Ցուցանիշների ուսումնասիրությունն անցկացվել է՝ համեմատելով երկվորյակ կանանց զույգերի տվյալները, փորձարկվածների ընդհանուր թիվը եղել է 916-ը: Աղիքային միկրոբիոտի բազմազանությունը առողջ աղիքների չափանիշ է: Միկրոբիոմը (միկրոօրգանիզմների ամբողջությունը) կարեւոր դեր է խաղում օրգանիզմի աշխատանքում եւ, մասնավորապես, մարսողության մեջ: Եթե չհետեւեք «վատ» եւ «լավ» միկրոօրգանիզմների միջեւ հավասարակշռությանը, ապա հետեւանքները սպասեցնել չեն տա, օրինակ՝ իմունային պատասխանի նվազեցումը, ավելորդ քաշը կամ բարձր խոլեստերինը:  

Գիտնականները պարզել են, որ կարմիր գինի նախընտրողների միկրոբիոմներն ավելի բազմազան են, քան նրանց մոտ, ովքեր սպիրտային այլ տեսակներ են նախընտրում:

Հետազոտությունը ցույց է տվել, որ չափավոր քանակով կարմիր գինին նպաստում է աղիքային միկրոֆլորայի բազմազանությանը: Դա մասնակիորեն բացատրվում է առողջության վրա խմիքչի բարենպաստ ազդեցությամբ:     

Հետազոտողների կարծիքով՝ պատճառը կարմիր գինու մեջ առկա պոլիֆենոլների բարձր պարունակությունն է: Պոլիֆենոլները բարդ նյութեր են, որոնք առկա են մրգերում, բանջարեղենում եւ խոտաբույսերի մեջ: Այդ միացություննեը հայտնի են տարբեր օգտակար հատկություններով: Այն, որ կարմիր գինի նախընտրողների մոտ քիչ է հանդիպում ճարպակալում եւ «վատ» խոլեստրին, հետազոտողները դա կապում են միկրոբիոտների բարելավված կազմի անուղղակի ազդեցությամբ:

Ընդ որում, գիտնականները զգուշացնում են, որ հետազոտության արդյունքները չի կարելի ընդունել որպես պարբերաբար խմելու կոչ: Նրանք կոչ են անում չափավոր կիրառել ալկոհոլը:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի