• Latest news

14-ամյա բրիտանուհին մահացել է հազվագյուտ սնկային վարակից

2 հոկտեմբերի, 2019  09:47

14-ամյա բրիտանուհի Ջեյդ Օուենսը մահացել է հազվագյուտ սնկային վարակից: Fox News-ը հայտնում է, որ Ջեյդը մայիսին է առաջին անգամ սկսել գանգատվել գլխացավերից եւ գրիպի ախտանշաններից: Մայրը նրան տարել է բժշկի, որն ախտորոշել է «կրծքավանդակի թեթեւ ինֆեկցիա»:

Ջեյդի վիճակը, սակայն, հաջորդ օրը վատթարացել է: Անալիզները ցույց են տվել, որ դեռահասի մոտ դիաբետիկ կետոացիդոզ է. Մայոյի կլինիկան այն սահմանում է որպես «դիաբետի ծանր բարդություն, որն առաջանում է, երբ օրգանիզմն արտադրում է արյան մեջ թթուների բարձր մակարդակ, որոնք կետոններ են կոչվում»:

Այս վիճակը սովորաբար բավարար քանակությամբ ինսուլին արտադրելու օրգանիզմի անընդունակության հետեւանք է:

Այնուհետեւ Ջեյդի մոտ ախտորոշվել է 1-ին տիպի դիաբետ: Դեռահասի ընտանիքը չգիտեր, որ նա քրոնիկական հիվանդությամբ տառապում էր մինչեւ այն ախտորոշելը:

Ջեյդին 2 օր հետո տեղափոխել են Մանչեսթերի մանկական հիվանդանոց: Նա վատ է արձագանքել ինսուլինին, ուստի բժիշկները որոշել են նրան դնել դեղորայքային կոմայի մեջ: Մայիսի 27-ին դեռահասը ուշքի է եկել եւ իրեն սովորականի պես պահել:

Բայց 2 շաբաթ հետո Ջեյդի վիճակը կրկին վատթարացել է: Նրա մոտ սկսել է արյունախառն հազ, բժիշկները փորձել են նրա վիճակը կայունացնել:

Ավելի ուշ պարզվել է, որ Ջեյդը տառապում է հազվագյուտ սնկային վարակով, որը կոչվում է մուկորմիկոզ:

Mucormycetes-ը, որը բորբոսի խումբ է եւ հաճախ հանդիպում է հողի, պարարտանյութի կույտի եւ կենդանիների կղանքի մեջ, առաջացնում է mucormycosis ինֆեկցիաներ: Չնայած այս բորբոսն առկա է շրջակա միջավայրում, ինֆեկցիայով վարակվելու վտանգին առավել ենթակա են նրանք, ում իմունային համակարգը խանգարված է:

Այն առավել հաճախ ախտահարում է խոռոչները կամ թոքերը՝ օդից սնկային սպորները շնչելուց հետո, կամ երբ սունկը մաշկի մեջ է ընկնում կտրվածքի, այրվածքի կամ մաշկի այլ տեսակի վնասվածքի հետեւանքով:

«Ինֆեկցիան օպորտունիստական է: Ջեյդը վարակվել է, քանի որ նրա իմունային համակարգը դիաբետի առկայությամբ ավելի թույլ էր,- ասել է նրա մայրը: - Մենք պատկերացում չունեինք, որ նա հիվանդ է դիաբետով: Մեր ընտանիքում, ոչ մեկի մոտ այդ հիվանդությունն առկա չէ, այս պատճառով պատկերացում չունեինք, թե ինչի վրա ուշադրություն դարձնենք»:

Պարզ չէ, թե Ջեյդն ինչպես է վարակվել բորբոսի սպորներով, հնարավոր է, որ դրանք շնչել է ախոռում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի