• Latest news

Ֆրուկտոզան վտանգավոր է լյարդի համար. ուսումնասիրություն

2 հոկտեմբերի, 2019  14:17

Օրաբաժնում ֆրուկտոզայի բարձր մակարդակը թույլ չի տալիս լյարդին այրել ճարպը, ընդ որում, գլյուկոզայի նույն քանակը մետաբոլիզմի ցուցանիշների վրա նման ազդեցություն չի ունենում: Նման եզրակացության են եկել Բոստոնի Ջոսլին դիաբետի կենտրոնի հետազոտողները, հաղորդում է RG-ը:

Այսպիսով, ստացվում է, որ «դիետիկ» ֆրուկտոզան ավելի բացասական ազդեցություն է գործում առողջության վրա, քան գլյուկոզան, նույնիսկ եթե դրանք միեւնույն կալորիականությունն ունեն:

«Ֆրուկտոզան լյարդին ստիպում է ճարպ հավաքել: Այն գործում է գրեթե այնպես, ինչպես օրաբաժնում մեծ քանակությամբ ճարպի ավելացումը: Դա հակադրվում է օրաբաժնում գլյուկոզայի մակարդակի բարձրացման էֆեկտի հետ, ինչը լյարդին օգնում է այրել ճարպը, եւ, հետեւաբար, փաստացի նպաստում է ավելի առողջ մետաբոլիզմին»,- նշել է հետազոտության հեղինակ Ռոնալդ Կանը:

Կենդանիների վրա արված ուսումնասիրություններում գիտնականները համեմատել են մետաբոլիզմի վրա 6 տարբեր դիետաների ազդեցությունը՝ ֆրուկտոզայի եւ գլյուկոզայի բարձր պարունակությամբ սնունդ, այդ 2 տարբերակները, սակայն ճարպի բարձր մակարդակով, ինչպես նաեւ սովորական օրաբաժին՝ ճարպի ավելացմամբ, սակայն շաքարի սովորական քանակով:

Մասնագետները, մասնավորապես, ուսումնասիրել են լյարդի բջիջներում ացիլկարնիտինների մակարդակը, դրանք արտադրվում են, երբ այդ օրգանն այրում է ճարպը: Դրանց բարձր մակարդակը վատ ցուցանիշ է, եւ դա նշանակում է, որ լյարդի մեջ շատ ճարպեր են այրվում: Ընդ որում, հաստատվել է, որ գլյուկոզան օժանդակ ազդեցություն է գործում ճարպի այրման ժամանակ:

Գիտնականները նաեւ վերահսկել են CPT1А ֆերմենտի ակտիվությունը: Տվյալ դեպքում որքան շատ, այնքան՝ լավ, եւ դա ցույց է տալիս, որ միտոխոնդրիան ճարպի այրման իր աշխատանքը լավ է կատարում: Հետազոտողները հայտնաբերել են, որ ճարպի եւ ֆրուկտոզայի բարձր պարունակությամբ օրաբաժնի դեպքում CPT1А մակարդակը ցածր է, իսկ միտոխոնդրիան չի կարող պատշաճ կերպով գործել:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի