• Latest news

Անհավանական փաստ. լյարդի ալկոհոլային ախտահարումը հնարավոր է նաեւ առանց ալկոհոլի

2 հոկտեմբերի, 2019  15:25

Լյարդի ախտահարումը ալկոհոլի չարաշահման ամենահայտնի կողմնակի էֆեկտներից է։ Բայց երբեմն պարտադիր չէ ալկոհոլ օգտագործել նույն ախտահարմանը բախվելու համար։ Բանն այն է, որ որոշ աղիքային մանրէներ իրենք են արտադրում ալկոհոլ, որն իր հերթին կարող է լյարդին գրեթե նույն վնասը հասցնել, տեղեկացնում է «Մեդվեստի»-ն։

Մեծահասակ մարդկանց մոտ մեկ քառորդը ողջ աշխարհում տառապում է լյարդի ոչալկոհոլային ճարպային հիվանդությունից՝ վիճակ, որի դեպքում օրգանում կուտակված ճարպը խանգարում է նրան նորմալ գործել։

Բայց հիվանդության անվանումը կարող է մոլորության մեջ գցել, որովհետեւ ալկոհոլը, եթե անկեղծ ասենք, այստեղ եւս կարող է զգալի դեր խաղալ։ Այլ բան է, որ մարդն ինքը դրա հետ ոչ մի կապ չունի։

Հետեւելով լյարդի ոչալկոհոլային ճարպային հիվանդություն ունեցող պացիենտին՝ չինացի գիտնականները պարզել են, որ ամեն անգամ, երբ պացիենտը կերել է շաքարի պարունակությամբ ուտելիք, նրա օրգանիզմում տեղի են ունեցել նույն պրոցեսները, ինչ եւ ալկոհոլ օգտագործելիս։

Ավելի մանրակրկիտ թեստերը թույլ են տվել խոսել այն մասին, որ ալկոհոլն արտադրում են պացիենտի աղիքային մանրէները։ Եվ եթե օրգանիզմը չի կարողանում քայքայել ալկոհոլը, որը «թորում» են մանրէները, լյարդի ճարպային հիվանդությունը կարող է զարգանալ անգամ այն մարդու մոտ, որն առհասարակ չի խմում։

Ասենք՝ հետազոտողներին հաջողվել է պարզել նաեւ այն, թե որ շտամն է պատասխանատու տեղի ունեցողի համար՝ Klebsiella pneumonia-ն։ Թեեւ դրանք կան մեզանից յուրաքանչյուրի մարսողական համակարգում, մարդկանց մեծ մասի համար դրանց ակտիվությունը բավարար չէ՝ թունավորման ակնհայտ նշաններ առաջացնելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի