• Latest news

Կյանքը ծովի ափին բարելավում է հոգեկան առողջությունը

2 հոկտեմբերի, 2019  17:26

Էքսեթերի համալսարանի հետազոտողներն ապացուցել են, որ կյանքը ծովի ափին բարելավում է մարդկանց հոգեկան առողջությունը։ Գիտնականները հրապարակել են Անգլիայում 26 հազար հարցվողների շրջանում անցկացված հարցման արդյունքները, տեղեկացնում է Nat-geo-ն։

Մառախլապատ Ալբիոնի յուրաքանչյուր վեցերորդ մեծահասակ բնակիչ տառապում է հոգեկան խանգարումներից, ինչպիսին են տագնապն ու դեպրեսիան։ Եվ այդ ախտանշանները շատ ավելի հաճախ հանդիպում են աղքատ ընտանիքների մարդկանց մոտ։ Հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ ծովի հասանելիությունը կարող է բարելավել առողջությունն ու բարեկեցությունը։

Հետազոտությունում համեմատվել են մարդկանց առողջության մասին տվյալները, որոնք ծովից մոտ մեկ կիլոմետր հեռու են ապրում, եւ նրանց տվյալները, ովքեր ծովից հեռու են ավելի քան 50 կիլոմետր։

«Մեր հետազոտությունն առաջին անգամ ցույց է տալիս, որ աղքատ ընտանիքների մարդիկ, որոնք ծովին մոտ են ապրում, հոգեկան առողջության խանգարման ավելի քիչ ախտանշաններ ունեն։ Երբ խոսքը վերաբերում է հոգեկան առողջությանը, այդ «պաշտպանական» գոտին կարող է օգտակար դեր խաղալ՝ օգնելով հավասարեցնել խաղային դաշտը բարձր ու ցածր եկամուտներ ունեցող մարդկանց միջեւ»,- ասում է հետազոտության ղեկավար, դոկտոր Ջո Գարեթը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի