• Latest news

Բժիշկները 9-ամյա աղջկա վտանգավոր ախտանիշը շփոթել են ընկույզից ալերգիաի հետ

2 հոկտեմբերի, 2019  20:34

ԱՄՆ Կոլորադոյի նահանգում բժիշկները կյանքի համար վտանգավոր թունավոր շոկի ախտանիշն իննամյա Գաբրիելա Բոնդիի մոտ ընկույզից ալերգիայի տեղ են ընդունել։

Ինչպես ներկայացնում է Daily Mail պարբերականը, օգոստոսին Գաբրիելան բողոքել է ծնողներին մաշկի ահավոր չորությունից, եւ նրան տարել են բժշկի, որը ենթադրել է, թե նա ընկույզից թեթեւ ալերգիա ունի։ Բայց մի քանի օր անց սկսել են թափվել աղջկա մազերը, իսկ մաշկը ծածկվել է ցավագին կարմիր ցանով։

Աղջկա 35-ամյա մայրը՝ Քրիստինա Բոնդի-Սերատոն, աղջկան տարել է շտապօգնության տեղի բաժանմունք, որտեղ նրա մոտ ախտորոշել են կյանքի համար վտանգավոր թունավոր շոկի ախտանիշ։ Սա հազվադեպ, կյանքի համար վտանգավոր դրություն է, որն առաջ է գալիս արյան մեջ մանրէների հայտնվելու հետեւանքով, որոնք արտադրում են վտանգավոր թույներ եւ ախտահարում ներքին օրգանները։ Այս վիճակի գլխավոր ախտանշաններից մեկը ցանն է։

Աղջիկն անցավ հակաբիոտիկներով բուժման կուրս եւ այժմ լիովին ապաքինվել է։

Քրիստինա Բոնդի-Սերատոն որոշել է այս պատմությունը ներկայացնել մարդկանց, որպեսզի նրանք իմանան այս հազվադեպ վիճակի գոյության մասին ու հասկանան, թե որքան կարեւոր է բուժել այն վաղ փուլերում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի