• Latest news

Տուբերկուլյոզի հազվագյուտ տարատեսակով կարելի է վարակվել եղջերուներից. մասնագետներ

3 հոկտեմբերի, 2019  09:38

Եղջերուները կարող են մարդուն փոխանցել տուբերկուլյոզի հազվագյուտ տարատեսակ, պնդում են Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնների փորձագետները:

Այս հիվանդությունը 2017 թվականին հայտնաբերել են Միչիգանի 77-ամյա բնակչի մոտ: Բժիշկների կարծիքով՝ նրան բակտերիան փոխանցվել է, երբ դիպչել է վարակված եղջերուին: Մինչ այդ տղամարդը չի շփվել տուբերկուլյոզով վարակված մարդկանց հետ, չի մեկնել երկրներ, որտեղ այս վարակը տարածված է: Սակայն հարցումներով պարզվել է, որ նա 20 տարի շարունակ հաճախ է անտառ որսի գնացել:

Թեստերով պարզվել է, որ նրա մոտ առկա է Mycobacterium bovis, որը հանդիպում է եղջերուի նման կենդանիների օրգանիզմում: Այն կարող է տեխնիկապես փոխանցվել մարդուն եւ տուբերկուլյոզ առաջացնել: Այս բակտերիան, ամենայն հավանականությամբ, նրա օրգանիզմի մեջ է հայտնվել, երբ նա առանձնացրել է սպանված եղջերուի միսը: Հաղորդվում է, որ պացիենտը անհրաժեշտ բուժում է ստացել եւ հիվանդանոցից դուրս գրվել: Փորձագետները հայտնում են Միչիգանի բնակիչների շրջանում նաեւ երկու այլ համանման դեպքի մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի