• Latest news

Նշվել են երեխաների գիրացման պատճառները

3 հոկտեմբերի, 2019  18:34

Աղիքային մանրէները եւ դրանց փոխգործակցությունը իմունային բջիջների եւ մետաբոլիկ օրգանների հետ, ներառյալ ճարպային հյուսվածքը, կարեւոր դեր են խաղում երեխաների ճարպակալման հարցում։ Այսպիսին են Wap Forest Baptist Health-ի գիտնականների հետազոտությունների արդյունքները, տեղեկացնում է MedicalXpress-ը։

«Բժիշկներն առաջ կարծում էին, թե ճարպակալումը կալորիաների չափազանց մեծ քանակության սպառման արդյունք է։ Այնուամենայնիվ, վերջին տասնամյակում կատարված հետազոտությունների շարքը հաստատել է, որ մեր աղեհամակարգում ապրող միկրոօրգանիզմները ոչ միայն կապված են ճարպակալման հետ, այլեւ դրա պատճառներից մեկն են»,- կարծում է հետազոտության հեղինակ Խարիոմ Յադավը։

Միացյալ Նահանգներում, Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների տվյալներով՝ ճարպակալմամբ տառապող երեխաների եւ դեռահասների տոկոսն ավելացել է ավելի քան երեք անգամ 1970-ականներից ի վեր։ Դպրոցահասակ երեխաների մոտ ճարպակալումն ավելացել է 2,3 տոկոսով ամեն տարի, ինչն անթույլատրելի բարձր ցուցանիշ է եւ մատնանշում է հաջորդ սերնդի առողջության համար տագնապալի հեռանկարների մասին։

Յադավի հետազոտությունում դիտարկվել են գոյություն ունեցող հետազոտություններն (կենդանիների եւ մարդու) այն մասին, թե ինչպես կարող է աղիքային միկրոբիոմի եւ իմունային բջիջների միջեւ փոխգործակցությունը փոխանցվել մորից երեխային արդեն հղիության ժամանակ եւ նպաստել երեխաների ճարպակալմանը։

Մոր առողջությունը, դիետաները, ֆիզիկական բեռնվածության մակարդակը, հակաբիոտիկների օգտագործումը, ծննդաբերության մեթոդը (բնական, թե կեսարյան հատում) եւ կերակրելու մեթոդը (խառնուդ, թե կրծքի կաթ) կարող են ազդել նրա երեխաների ճարպակալման ռիսկի վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի