• Latest news

Գիտնականները նյարդերի վերականգնումն արագացնելու միջոց են գտել

3 հոկտեմբերի, 2019  23:48

Վերականգնողական բժշկության եւ ցողունային բջիջների կենտրոնի գիտնականներ Էլայ եւ Էդիթ Բրոդները հայտնաբերել են մոլեկուլային գործընթաց, որը թույլ կտա արագացնել նյարդերի վերականգնումն ու աճը։ Դա մակերեսային նյարդերի վնասվածքներով պացիենտների համար նշանակալիորեն կբարելավի վերականգնման գործընթացը, հայտնում է Medical Express-ը։

Օրգանիզմը ստացած վնասվածքից հետո կարող է մակերեսային նյարդային համակարգում վերականգնել հանգույցները, սակայն դա տեղի է ունենում դանդաղ (միջինը՝ օրական 1 մմ) եւ հաճախ ուղեկցվում է անհարմարություններով ու ցավերով։ Իսկ եթե մկանները հասցրել են ձեւախեղվել, պահանջվում է վերականգնողական միջոցների մեծ ծավալ։

Դեռեւս 2010թ․ կրծողների օրինակով պարզվել է, որ էմբրիոնային զարգացման ժամանակ լրիվ հնարավոր է ողնուղեում վերահսկել նյարդերի աճի արագությունը՝ գեների վրա ազդելու միջոցով, որը հայտնի է Limk1 անվանումով եւ կոֆիլինի սպիտակուցի ակտիվության կարգավորման հաշվին վերահսկում է նյարդերի աճի արագությունը։ Կոֆիլինն անհրաժեշտ է ակտինի պոլիմերիզացիայի համար։ Այս գործընթացը նյարդերին թույլ է տալիս երկար տարածությամբ երկար թելանման ելուստներ դուրս քաշել՝ ձեւավորելով նեյրոնային ցանցեր։

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ Limk1-ը եւ կոֆիլինը նույնպես վերահսկում են մակերեսային նյարդերի աճի արագությունը ե՛ւ օրգանիզմի զարգացման ժամանակ , ե՛ւ վերականգնման ժամանակ։

Վնասվածքից հետո նյարդի հետ տեղի ունեցող առաջին երեւույթներից մեկը բոլոր այն գործընթացների ակտիվացումն է, որոնք բնորոշ են մարմնի վաղ զարգացմանը։ Ի դեպ, Limk1-ից զրկված մկների մոտ վնասվածքից հետո նյարդերի վերաճման արագությունը 15 տոկոսով ավելի բարձր է եղել՝ վերահսկողական խմբի կենդանիների հետ համեմատած։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի